««ՆԱԻՐԻՏ»-Ը ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ. ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16««ՆԱԻՐԻՏ»-Ը ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ. ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներ Հրաչ Թադեւոսյանը եւ Անուշ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույում տեղեկացրին, որ իրենց վճարվել է 18-24 ամսվա աշխատավարձ: Եվ եթե չլիներ իրենց ութ ամսվա պայքարը, իրենք գուցե արդյունքի չհասնեին: Հրաչ Թադեւոսյանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը եւս ականջալուր եղավ իրենց բողոքին եւ մարեց աշխատավարձի պարտքը:
Արդյոք «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կպայքարեն նաեւ գործարանի վերագործարկման համար: Պատասխանը դրական էր` այո: Իսկ թե ինչպես եւ ինչ մեթոդներով ենյ պայքարելու, կախված կլինի կառավարության քայլերից:
Անուշ Հարությունյանը վստահ է` գործարանի չվերագործարկման դեպքում քիմիական ոլորտի մասնագետները կարտագաղթեն եւ իրենց տեղը կգտնեն այլ երկրներում ավելի բարձր աշխատավարձով:
Այս պահին, Անուշ Հարությունյանի խոսքով, «Նաիրիտ»-ում աշխատում է 500 աշխատակից: 1700-ին էլ ազատել են աշխատանքից: Աշխատավարձի պարտքը եղել է մոտ 12 մլն դոլար:
Տեղեկացնենք, որ «Նաիրիտ»-ի գրավադրված բաժնետոմսերը միջպետական բանկից հանվել են վերադարձվել են ՀՀ-ին:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk