ԵՐԿՈՒ ՈՍԿԵ ԵՎ ՄԵԿ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16ԵՐԿՈՒ ՈՍԿԵ ԵՎ ՄԵԿ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Շվեդիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է երկամարտի երկու ոսկե մեդալ: Մինչեւ 16 տարեկանների պայքարում 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Գրիգորյանը երկամարտի 211 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը, նույն քաշային կարգում մեդալի է արժանացել Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ՝ Ռաֆիկ Հարությունյանը, որը գրանցել է 204 կգ արդյունքն: Մինչեւ 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում երկամարտի լավագույն արդյունքն է գրանցել Համլետ Մնացականյանը: Մնացականյանը երկու վարժության արդյունքում հավաքել է 189 կգ, առաջ անցնելով Ռումինիայի եւ Թուրքիայի ծանրորդներից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk