ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

«ՏՄՊՊՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ «ԽՓՈՂ» ՏՂԵՐՔ ԵՆ». ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ` «ՄԱՐԱԹՈՒԿ-ՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ՏՄՊՊՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ «ԽՓՈՂ» ՏՂԵՐՔ ԵՆ». ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ` «ՄԱՐԱԹՈՒԿ-ՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունքը» իր մի քանի հրապարակումներում անդրադարձել է «Մարաթուկ»- ՏՄՊՊՀ անհավասար «մենամարտին»:

Հիշեցնենք`  լրատվամիջոցները տարբեր հրապարակումներով անդրադարձել են  «Մարաթուկ» տուրիստական ընկերության գործունեությանը` գրելով ընկերության կողմից դրսեւորվող հնարավոր հակամրցակցային գործողության մասին: Մինչդեռ  տուրիստական ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանն «Իրավունքի» հետ զրույցում հերքել էր լրատվամիջոցների տեղեկությունները` ասելով, որ «Մարաթուկն» իր գործունեությունը ծավալում է գործող օրենսդրության շրջանակներում:

«Մարաթուկ»-ով զբաղվեց նաեւ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը` ՏՄՊՊՀ-ը,  ի դեմս կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի: Սակայն, ի զարմանս մեզ,  ՏՄՊՊՀ նիստը «Մարաթուկի» հարցով հայտարարվեց փակ, իսկ «Իրավունքի»  լրագրողի ուղղակի դուրս հրավիրեցին  դահլիճից:

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը բազմաթիվ հրապարակումներում արդեն իսկ անդրադարձել է Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովի կողմից Երևան-Հերակլիոն/Կրետե/-Երևան չվերթն իրականացնող  «Մարաթուկ Հոլդինգ»  ՍՊԸ-ի նկատմամբ սկսված արշավի իրական պատճառներին: Շաբոյանի վերջին գործողությունները հիմնավորում են ընկերության այն համոզմունքը, որ Արտակ Շաբոյանը ունի անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ և իր առջև խնդիր է դրել ամեն կերպ կազմալուծել ընկերության աշխատանքը տուրիստական թեժ սեզոնի ընթացքում` երևի թե ճանապարհ բացելով այլ մրցակից  ընկերությունների շահավետ գործունեության համար:

ՏՄՊՊՀ-ն արդեն մեկ տարի  եւ մինչ այսօր էլ շարունակում է  իր արշավը   տուրիստական գործունեություն ծավալող  ընկերության դեմ: Բանն այն է, որ ս.թ.օգոստոսի 4-ին «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերության գրասենյակ էին ներկայացել մի քանի երիտասարդներ, որոնք իբր թե որպես ՏՄՊՊՀ-ի աշխատակիցներ պետք է հսկիչ գնում կատարեին, սակայն իրականում նրանց նպատակը ընկերության տնօրինությանը եւ աշխատակիցներին սադրանքի ենթարկելն էր` տարբեր տեսակի վիրավորական արտահայտություններ թույլ տալով եւ ընկերության աշխատակիցների նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով:

Ընկերությունը, որպես օրինապահ տնտեսվարող, ՏՄՊՊՀ-ին ներկայացրել է  պահանջվող բոլոր նյութերը` փաստարկելով իր նկատմամբ հարուցված վարույթի անհիմն լինելը, որը այս պահին կասեցված է: Այդ իսկ պատճառով Արտակ Շաբոյանը դիմում է այլ միջոցների, որպեսզի վերջնավարտին հասցնի «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ սկսված արշավը:

Ինչպես մեզ փոխանցեց  տուրիստական  ընկերության տնօրեն  Զորիկ Վարդանյանը, ՏՄՊՊՀ-ի  ներկայացուցիչները պատճառաբանում են, որ իբր  Երեւան-Հունաստան  չվերթային փաթեթը  290.000  դրամով հնարավոր չէ  վաճառել:  Ըստ  Զորիկ Վարդանյանի, ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչները «Մարաթուկ» տուրիստական ընկերության ղեկավարին ասել են` թե նա խաբեբա է`« դուք մոլորեցնում էք սպառողներին»: «Եթե խաբեբա չեք,  ստորագրեք այս թուղթը»,- սպառնալիքով առաջարկել են Զորիկ Վարդանյանին: Վերջինս էլ ասել է. « Ի՞նչ իրավունք ունեք, որ ինձ  վիրավորում եք: Թուղթ եք բերել, տվեք ստորագրեմ: Ինձ ասում է (նկատի ունի ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչներից մեկին-խմբ.)` ես խփող տղա եմ»:

Մեզ չհաջողվեց խոսել ՏՄՊՊՀ-ի երկու  ներկայացուցիչների հետ, քանի որ վերջիններս իրենց ավանդույթի համաձայն առանձին էին ցանկանում խոսել տուրիստական ընկերության  ղեկավարի հետ:

Ի դեպ, ՏՄՄՊՀ-ն եւս երկու ներկայացուցչի էր ուղարկել «Մարաթուկ», սակայն, վերջիններս, տեսնելով լրագրողի, խույս տվեցին նրանից:

Հետո էլ կասեք, թե ինչո՞ւ է բիզնեսը թքում-գնում Հայաստանից... Մարդը էժան չվերթ է կազմակերպել` պետությունը ասում է ` թանկացրու...

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը հետևողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում եւ  բաց նամակով դիմելու է Հայաստանի Հանրապետության   նախագահին` ներկայացնելով ՏՄՊՊՀ  նախագահի ակնհայտ կողմնակալ վարքագիծը:

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ` ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՒՄ:

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված