Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Լուծում են ստացել Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների խնդիրները

Արխիվ 12-16

ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՖԻՐԴՈՒՍԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:

Հանդիպմանը ներկա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված եւ առաջիկայում նախատեսվող  աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին, իսկ փոխհատուցման համապատասխան գործընթացը կսկսվի առաջիկայում` ըստ սահմանված ժամանակացույցի: Բացի այդ, ամբողջությամբ վճարվել է նաեւ բնակիչների բնակվարձը:

Ամփոփելով` վարչապետ Աբրահամյանը նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կատարվել են: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը եղել եւ մշտապես լինելու է  իր անմիջական ուշադրության կենտրոնում:

Օտարված բնակելի տարածքների բնակիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու եւ օժանդակություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ Ֆիրդուս թաղամասի բնակիչները կառավարությունից պահանջում էին իրենց տները, որոնք քանդվել են գերակա հանրային շահ ծրագրի շրջանակներում, իսկ մարդիկ արդեն 8 տարի է մնացել էին անօթեւան:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ