ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ

Արխիվ 12-16

ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ

 

Երկաթուղայինի օրը արդեն 119 տարի է, ինչ նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը, եւ այս տարին նույնպես բացառություն չէր: Տոնի նախօրեին` Գյումրիում կայացած տոնակատարության ժամանակ, ավանդույթի համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խրախուսական պարգեւների արժանացրեց բազմաթիվ երկաթուղայինների: Այդ թվում մի շարք աշխատողներին շնորհվեց դասային աստիճաններ` հավելավճարների սահմանմամբ, անվանական ժամացույցներ: Մեծ խումբ մասնագետներ արժանացան շնորհակալագրերի եւ  գովասանագրերի: Իսկ Մուրադյանների, Աթանեսյանների եւ Ավետիսյանների երկաթուղայինների դինաստիաների ներկայացուցիչներն արժանացան «Մասնագիտության հավատարմության համար» շքանշանների:

 

«ԻՆՉՊԵՍ ԲԺՇԿԻ ԵՐԵԽԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԺԻՇԿ, ՈՒՍՈՒՑՉԻ ԵՐԵԽԱՆ` ՈՒՍՈՒՑԻՉ, ՄԵՐՆ ԷԼ ԵՐԿԱԹԳԻԾՆ Է»


Պարգեւատրումներից հետո հայրաքաղաք Գյումրիում «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու երկաթուղայինների դինաստիաներից մեկի ներկայացուցիչների` Մարտիրոսյան քույրերի հետ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակից ՆԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ նախեւառաջ հպարտությամբ նշեց, որ իրենց դինաստիան համարվում է երկրորդը` երկաթուղայինների դինաստիաների մեջ: Ավելին` իրենք երեք քույրերով շարունակում են երկաթգծի աշխատանքը  ու վստահ են, որ իրենց զավակներն էլ այն շարունակելու են նույնպիսի հպարտությամբ. «Մեր ողջ գերդաստանի համար այսօրը ամենակարեւոր տոնական օրերից մեկն է, որովհետեւ ո՛չ միայն մենք, ո՛չ միայն մեր ծնողները , այլ պապերս ու ապուպապերս` քեռիներով ու հորեղբայրներով հանդերձ, 400 տարի, սերնդեսերունդ եղել են երկաթուղայիններ: Պապս եւ հայրս պատվավոր երկաթուղայիններ են: Մենք էլ փորձում ենք այդ բարձր պատիվը մինչեւ օրս պահել եւ հպարտությամբ կարող ենք ասել, որ իրենց հետնորդները շարունակելու են ընտանեկան հին ավանդույթները: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել այս տոնի կապակցությամբ հայրիկիս, ով հպարտանում է մեր աշխատանքով ու շարունակում է ապրել երկաթուղայինին բնորոշ ավանդույթներով»: Ի վերջո, պապերի աշխատանքը շարունակելը Մարտիրոսյան քույրերի համար զուտ ընտանեկան ավանդույթների պահպանմամբ էր պայմանավորված, թե նաեւ նախասիրություն էր, մեր զրուցակիցն անկեղծացավ. «Նախասիրություն է կամ գեներով անցնող երեւույթ, չգիտեմ: Ինչպես բժշկի երեխան դառնում է բժիշկ, ուսուցչի երեխան` ուսուցիչ, մերն էլ երկաթգիծն է, եւ մենք բոլորս էլ նույն ուղիով շարունակում ենք մեր աշխատանքը: Ներկա պահին բոլորս էլ աշխատում ենք երկաթգծում եւ հուսով ենք, որ երկաթգիծը կբարգավաճի, ավելի լավ հաջողությունների կհասնի, որպեսզի մեր երեխաներն էլ շարունակեն այս աշխատանքը»:


«ԵՐԿԱԹԳԻԾԸ ՆԱԵՎ ԸՆՏԱՆԻՔ Է ԿԱԶՄԵԼ»


Թե արդյոք Մարտիրոսյան դինաստիայի հարսներն ու փեսաները նույնպես իրենց աշխատանքը կապել են երկաթգծի հետ, հետաքրքվեցինք Շուշան Մարտիրոսյանի քրոջից` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակից ՇՈՒՇԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ. «Կրտսեր քույրս ամուսնացել է հենց երկաթուղայինի հետ, ով նույնպես երկաթուղայինների ընտանիքից է: Այսինքն` երկաթգիծը նաեւ ընտանիք է կազմվել: Իրականում այս «երկաթյա» աշխատանքի ներսում գեղեցիկ մթնոլորտ է տիրում»: Ըստ Շ. Մարտիրոսյանի, փոքրիկ Մարտիրոսյանները նույնպես կշարունակեն ընտանեկան դարավոր աշխատանքային ավանդույթները. «Ունենք երկաթուղային տեխնիկում, կան նաեւ բարձրագույն հաստատություններ Ռոստովում, Լենինգրադում եւ ում երեխաները ցանկություն ունեն , բոլորն էլ սովորում են ու շարունակում այս աշխատանքը: Սա, իսկապես, ավանդույթ է դարձել, որ երկաթուղայինի երեխան, պարտադիր գնում է երկաթուղային տեխնիկում սովորելու: Իսկ եթե ի վիճակի է, մեկնում է Ռոստով եւ բարձրագույն հաստատությունում է համապատասխան կրթություն ստանում»: Իսկ որպես վերջաբան` Մարտիրոսյան քույրերն անդրադարձան երկաթգծի անցած ուղուն եւ մերօրյա ձեռքբերումներին. «Մենք հուսով ենք, որ ավելի լավ կլինի: Նախկինում  ավելի դժվար է եղել, հիմա արդեն վերանորոգումներ են կատարվել, գնացքների վիճակն է բարեկարգվել, ճանապարհները, ուղեգիծը բավականին բարելավվել է: Ամեն ինչ ֆինանսավորումից է կախված, եթե մեր երկրի վիճակը լավանա, երկաթգծերը կառուցվեն, ճանապարհները բացվեն, բնականաբար, ավելի լավ կլինի: Եվ մենք այդ հույսով ենք ապրում»:


«ԵՐԿԱԹՈՒՂԻՆ, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ԴԻՆՍԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳ Է»


Աթանեսյանների դինաստիան էլ տոնակատարության ժամանակ ներկայացնում էր ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, ով, բնականաբար, նույնպես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակից էր: «Իրավունքի» հետ զրույցում Ս. Ներսիսյանն ասաց. «Երկաթուղին, կարելի է ասել, դինաստիայի համակարգ է: Մենք այս տարի համարվել ենք դինաստիաներից 11-րդը, որն ընդհանուր ստաժով կազմում է 250 տարի: Անչափ ուրախ եմ եւ հպարտ, որ այսօր արժանացել ենք ուշադրության եւ պարգեւատրվել ենք, ինչի համար շնորհակալ եմ»: Երիտասարդ երկաթուղայինի պնդմամբ` այս աշխատանքը ոչ միայն ընտանեկան ավանդույթների պահպանմանն է միտված, այլ նաեւ առաջին հերթին մասնագիտություն է: Ի դեպ, փոքրիկ Աթանեսյաններն էլ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնում համալրել երկաթուղայինների շարքերը, ինչի մասին մեր զրուցակիցը շեշտեց. «Արդեն հետաքրքրվում են, իրենք էլ են ուզում աշխատել նույն համակարգում: Երեւի թե, կստացվի, եթե իրենք էլ մասնագիտանան»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված