ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

««ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԱՅԼԵՐ»-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ԷՐ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

««ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԱՅԼԵՐ»-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ԷՐ».

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Հուլիսի  վերջերին եղավ տեղեկատվություն, որ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Սերգեյ Սաժումյանը հայտնել էր. «Մենք նախատեսում ենք, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Բագրատաշենի սահմանային անցակետում կլինեն հուլիսի 31-ին, սակայն չենք բացառում, որ նրանք կարող են ժամանել նաև հաջորդ օրը` օգոստոսի 1-ին, Ռուսաստանի Դաշնությունում եղանակային պայմանները այնքան էլ հաջող չեն»: Նա նաեւ նշել էր, որ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ եւ նորաստեղծ մոտոակումբի ներկայացուցիչների հետ իրենք ուղևորվելու են Բագրատաշեն` դիմավորելու «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչներին: «Մենք պլանավորում ենք, որ օգոստոսի 1-ի երեկոյան նրանք հավաքվելու են Երևանի Հանրապետության հրապարակում: Այնուհետև, օգոստոսի 2-իկամ 3-ին կազմակերպելու ենք նրանց մամուլի ասուլիսը. օրը կհստակեցվի ավելի ուշ»:

Վերոնշյալ հաղորդագրությունից հետո մամուլում եղավ տեղեկատվության այն մասին, որ «Գիշերային գայլեր» բայկերների խմբի ոչ բոլոր անդամներն են ժամանելու Հայաստան, իսկ թե ինչ փոխվեց, ինչ տեղի ունեցավ, քանի որ այս ակցիային միջամտել էին նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները: Այսօր «Իրավունք»-ը հանդիպեց Հայաստան ժամանած բայկերների հետ, որոնք «Мы за мир» շարժման անդամներ են, եւ որոնք ներկայացնում են որպես ազատ մարդկանց մի խումբ: Մեր զրուցակից, բայկեր` Զորիկ Թովմասյանը ասաց, որ տեղի է ունեցել սխալմունք թարգմանության հետ եւ չի ներկայացվել այն ինչ կա իրականում. «Ես հանդիսանում եմ ազատ բայքեր, որը պաշտպանում է «Գիշերային գայրեր»-ի գաղափարախոսությունը:  Նրանք մեզ օգնել են տեխնիկապես ՌԴ-ի տարածքում, ինչը ընդունված է մոտոմշակույթի մեջ: Մենք չենք հանդիսանում այդ ակումբի անդամներ, մեր պրոեկտը կոչվում է «Мы за мир», որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ հենց այդ նպատակով եկել ենք Հայաստան: Մեր նպատակն է անցնել ողջ  Հայաստանով եւ հասնել Ղարաբաղ, ծաղիկներ պետք է դնենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ այլն»:

Այն հարցին, թե արդյոք բոլոր ժամանողները հայեր են բայքեր Զորիկը ասաց, որ  իրենց խումբը ինտերնացիոնալ է եւ նիրենց մեջ կան ռուսներ, բելառուսներ եւ անգամ հրեա. «Մեզ աջակցում են ռուսներ, թաթրներ, աֆրիկացիներ եւ շատ այլ ազգերի ներկայացուցիչներ, սա ինտերնացիոնալ շարժում է»:

Զորիկը նշեց, որ այս նախագծին մասնակից են ավելի քան 100 հոգի Մոսկվայից` Երեւան:

Թե արդյոք Երեւան ժամանածները բայքերներն են Զորիկը նշեց, որ ոչ բոլորը եւ որ սա ավտոմոտոարշավ է:

Ադրբեջանական լրատվամիջոցներում եղավ կարծիք, որ եթե գիշերային գայլերը չմեկնեն Արցախ, ապա նրանց պետք է հրավիրել Արցախ: Այս կապակցությամբ կազմակերպության կազմակերպիչ Անի Մարգարյանը Նշեց. «Մենք չենք կարող որեւէ բան ասել «Գիշերային գայլերի» մասին, քանի որ նրանց հետ մենք կապ չունենք: Թեեւ Զորիկը նրանց հետ է շրջագայում, սակայն նրանց անդամը չէ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հրավիրելուն, ապա խնդրեմ, թող  հրավիրեն: Ոչ միայն մենք, ազգությամբ հայերս, այլեւ ռուսները եւ այլ ազգի ներկայացուցիչները, ովքեր մեզ հետ են, գիտեն, որ Արցախի սահմանը հատելիս մենք բոլորս կհայտնվենք այսպես կոչված Ադրբեջանի սեւ ցուցակում, բայց դա մեզ քիչ է հետաքրքրում: Մենք, մոսկվայաբնակ հայերս, եւ մեր հետ եկած, մեզ աջակցող այլազգիները, Ադրբեջանի նման հայտարարությունից հետո անպայման կգնանք եւ օգոստոսի 5-ին կշարժվենք Արցախ»:

Մեր զրուցակիցները տեղեկացրեցին, որ Հայաստանում իրենց միացել են եւս 20 հոգի:


Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

 

 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված