«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՑԻ ՆԱՄԱԿՆԵՐ ԳՐԵԼՈՒՑ, ԱՅԼ ՔԱՅԼԵՐ ԵՎՍ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՑԻ ՆԱՄԱԿՆԵՐ ԳՐԵԼՈՒՑ, ԱՅԼ ՔԱՅԼԵՐ ԵՎՍ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները նամակով դիմել են կառավարությանը, ՀԿԾՀ-ին, ՀԷՑ-ին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությանը` ուղղելով նրանց հոսանքի խնդրին առնչվող մի քանի հարց, սակայն լիարժեք պատասխաններ չեն ստացել: Ավելին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանի խոսքով` ամբարտավան պատասխան է տվել: Ընդհանուր առմամբ պատկան մարմինների պատասխանները չեն բավարարում նախաձեռնությանը: Նրանք չեն բավարարվելու միայն նամակներով գրելով, այլեւ ձեռնարկելու են այլ քայլեր, որոնց մասին առայժմ չեն խոսում:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելուն, նախաձեռնության անդամները մտավախություն ունեն, որ աուդիտը գուցե հիմնավորի հոսանքի յոթ դրամով թանկացումը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk