ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

Վիկտոր Ռեբեց. «ԳՅՈՒՄՐԻՆ ԽՈՇՈՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ Է ԵՎ ԱՅՍՏԵՂ ԿԱ ՄԵԾ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԵՐՈՒԺ»

Արխիվ 12-16

Վիկտոր Ռեբեց. «ԳՅՈՒՄՐԻՆ ԽՈՇՈՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ Է ԵՎ ԱՅՍՏԵՂ ԿԱ ՄԵԾ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԵՐՈՒԺ»

 

Երկաթուղայինների մասնագիտական տոնի առթիվ օգոստոսի 1-ին մեծ տոնակատարություն էր կազմակերպվել հայրաքաղաք Գյումրիում: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն ՎԻԿՏՈՐ ՌԵԲԵՑՆ այս մասին մեզ հետ զրույցում նախ նշեց.

- Բոլորովին էլ պատահականություն չէ, որ այս տոնակատարությունն անցկացվում է Գյումրիում, որովհետեւ Գյումրին խոշոր երկաթուղային հանգույց է եւ այստեղ կա մեծ ինտելեկտուալ ներուժ, ինչի առհավատչյան անցյալ տարի նոր տեխնոլոգիայի ներմուծումն էր այստեղ: Արդյունքում մենք կարողացել ենք վերանորոգել էլեկտրագնացները եւ այստեղի վագոնները, կարելի է ասել, իրենց տեխնիկական հագեցվածությամբ ամենաժամանակակիցն են թե՛ հանրապետությունում, թե՛ ողջ Անդրկովկասում: Իսկ այն նորությունները, որոնք ստեղծվում են այստեղ, հետագայում կիրառվում են այլ տարածքներում:

- Արդեն իսկ ստեղծված նորություններից, ո՞րը կառանձնացնեք այս պահին:

- Այն ձեր առջեւ է, այսօր առաջին անգամ ընդհանուր ցուցադրության ենք ներկայացրել TM տեխնոլոգիական մոտրիսը, որը կառուցվել է Գյումրիում մեր ինժեներների կողմից: Այն նախատեսված է ենթակառուցվածքի զննման եւ վիճակի գնահատման համար: Նոր տեխնիկայի կիրառումը նաեւ թույլ կտա նվազեցնել ծախսերը, քանի որ նախկինում զննումների անցկացման համար օգտագործվում էին 4 վագոնից կազմված էլեկտրագնացքներ: Հատկանշական է, որ մոտրիսը կառուցվել է սեղմ ժամկետներում` գաղափարի ծագման օրվանից մինչեւ շահագործման հանձնելը անցել է 7 ամիս: Նման շարժակազմի կիրառումը թույլ կտա էապես բարձրացնել անցկացվող ենթակառուցվածքի զննումների որակը: Մոտրիսը թույլ կտա նաեւ հսկել էներգամատակարարման համակարգը եւ կոնտակտային ցանցը, կիրականացնի անցկացվող զննումների տեսագրությունը եւ արխիվացումը` առավել մանրամասն ուսումնասիրություններ անցկացնելու համար:

- Այսինքն` այն որպես տրանսպորտային միջոց չի՞ ծառայի:

- Այն ամբողջությամբ նախատեսված է տեխնիկական անվտանգության ապահովման համար եւ ոչ թե ուղեւորներ փոխադրելու: Այս բոլոր միջոցներն ուղղված են երկաթուղում անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ի դեպ, ասեմ ձեզ, որ կիրառվող միջոցներն արդեն ակնհայտ արդյունք են տվել` էապես կրճատվել են գնացքների գծից դուրս գալու դեպքերը. եթե 2008 թվականին գրանցվել էր 97 նման դեպք, ապա 2014 թվականին՝ միայն 5:

- Պարոն Ռեբեց, հետաքրքիր է Ձեր տեսակետը Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման վերաբերյալ:

- Կարծում եմ, որ այն դուռ կբացի բեռնափոխադրումների համար: Բեռների մի մասը, որն այսօր ընկնում է սանկցիաների կիրառման տակ, դրանք չեն կարող ուղարկվել ներքին շուկաներ: Հետեւաբար այն տրամաբանորեն շատ հարմար է եւ ճիշտ է կառուցել ու դրան զուգընթաց տարբեր տրանսպորտային միջոցների կիրառման դեպքում` ավտոմոբիլ, երկաթուղային, բեռնափոխադրողները կգտնեն օպտիմալ սխեմա առաքման համար: Համոզված եմ, որ բեռնափոխադրման մի մասը կիրականացվի հենց այդ երկաթուղային տրանսպորտով:

- Իսկ որքանո՞վ է հավանական, որ այն մոտ ապագայում իրականություն կդառնա:

- Դուք գիտեք Նախագահի դիրքորոշումը եւ ընդհանրապես այդ ճանապարհի կարեւորությունն ապացուցված է: Հիմա պետք է ներդրողներ գտնել, քանի որ նախագիծը բավական թանկարժեք է: Այստեղ պետք է մի քանի ներդրողների միջոցներ համախմբել, սա է ողջ խնդիրը:

- Վերադառնալով օրվա խորհրդին` մի վերջին հարց. ի՞նչ է սպասվում երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ:

- Մենք ավանդաբար նշում ենք այս տոնը եւ մեր մասնագետների մաքսիմալ ունեցած հաջողությունների արդյունքներն ամփոփելով`մեր աշխատակիցների մի մեծ խումբ պարգեւատրվում են: Նշեմ, որ ավելի քան 200 աշխատակից ստացել են խրախուսական մրցանակներ եւ պարգեւատրումները դեռ կշարունակվեն:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացմամբ օգոստոսի 2-ին` Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթեւեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ հանրապետության բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված