ՆԵՐՔԻՆՉԱՐԲԱԽՑԻՆ, ՈՎ ՈՐՈՇԵԼ ԷՐ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ, ԱՂԱՆԴԱՎՈ՞Ր ԷՐ
Արխիվ 12-16ՆԵՐՔԻՆՉԱՐԲԱԽՑԻՆ, ՈՎ ՈՐՈՇԵԼ ԷՐ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ, ԱՂԱՆԴԱՎՈ՞Ր ԷՐ
«Ինչպես բազմիցս նշել ենք, «Եհովայի վկաներ» ոչ ավանադկան կրոնական կազմակերպությունը քայքայում է Հայ ավանդական ընտանիքները: Հուլիսի 30-ին` ժամը 15:33-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Չարբախի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը փակվել է տանը եւ սպառնում է ավտոմեքենայի գազի բալոնով պայթեցնել տունը», այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հկ-ի մամուլի ծառայությունից, որում տեղի ունեցածի մասին ասված է. «Դեպքի մասին տեղեկություն ստացանք, որ այն կարող է կապված լինել «Եհովայի վկաներ» քայքայիչ աղնադի հետ: «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հկ-ի ղեկավարությունը տեղեկանալով դեպքի մասին` փորձել է պարզել պատճառները: Կապնվել է վերոհիշյալ հասցեի բնակչի հետ եւ պարզել, որ դեպքի պատճառ է հանդիսանում ընտանիքի որոշ անդամների կապը ոչ ավանադական կրոնական կազմակերպության` մասնավորապես «Եհովայի վկաների» հետ: Ընտանիքի
հայրը բազմիցս ջանք էր է գործարդել զերծ պահելու ընտանիքի անդամներին այս քայքայիչ եւ կործանանար աղանդից, սակայն լարվածությունը հասնելով գագաթնակետին` ընտանիքի անդամներից մեկը դիմել է անմիտ եւ վտանգավոր քայլի` փորձելով պայթեցնել իրեն` օգտագործելով պայթունավտանգ գազի բալոն: Բարեբախտաբար, այս անգամ չարաբաստիկ դեպքը կանխվեց փրկարաների միջամտությամբ»: Որպես հավելում «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հկ-ն նշել է, որ իր աջակցությունն է հայտնում քայքայիչ աղանդից տուժած ընտանիքին եւ հետամուտ է լինելու այսպիսի դեպքերի կանխարգելմանը:
Ի դեպ, այս մասին հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որտեղ մասնավորապես ասված է, որ դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ`
ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը. «Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Խ.-ը բացել է խոհանոցի գազօջախի, ինչպես նաեւ նախապես տուն տարած ավտոմեքենայի գազի բալոնի (դատարկ) փականները` փորձելով ինքնասպան լինել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տան գազամատակարարումը դադարեցվել է: Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների հետ բանակցությունների արդյունքում քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk