ԽՈՍԵԼ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿՆ ՕՐԵՆՔԻՑ՝ ԽԱԽՏԵԼՈՎ ԲԱՐՈՅԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ԽՈՍԵԼ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿՆ ՕՐԵՆՔԻՑ՝ ԽԱԽՏԵԼՈՎ ԲԱՐՈՅԱԿԱՆԸ
ՀՀ Դատախազության կայքը «սակավախոս» է:
Ծանոթանալով հուլիսի 30-ին տեղադրված տեղեկատվությանը՝ եզրակացրեցի, որ այդ կառույցը ճիշտ է վարվում, որ քիչ է «խոսում».
Հաղորդագրությունը հետեւյալն էր.
«ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը վերջերս զանգվածային լրատվության միջոցներով հրապարակային բանավեճի էր հրավիրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` կապված քրեական գործով դատարանի կողմից իր պաշտպանյալներին դատապարտելու հետ: Փաստաբանը խոստացել էր բանավեճից հետո, եթե դատախազը գոնե մեկ ապացույց ներկայացնի հանրությանը, հրաժարվել իր՝ փաստաբանի արտոնագրից:
Այս կապակցությամբ ցանկանում ենք փաստաբանին հիշեցնել, որ ինչպես ցանկացած քրեական գործով` այս դեպքում նույնպես փաստաբանի կողմից իր պաշտպանյալների համար առավել արդյունավետ եղանակը ոչ թե ԶԼՄ-ներով հրապարակային բանավեճն է, այլ մինչդատական փուլում դատախազի կամ քննիչի որոշումների կամ գործողությունների օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելը, իսկ այն դեպքում երբ արդեն առկա է դատական ակտ, այդ ակտը վերադաս դատարան բողոքարկելը»:
Փաստաբանին կարելի է մեղադրել միամտության համար: Սակայն դատախազության պաշտոնյան պետք է գիտակցի, որ իր հաղորդագրությունը կարող է կարդալ եւ պաշտպանյալը, իսկ վերջինիս «ներկայությամբ» փնովել պաշտպանին անթույլատրելի է:
Հ.գ. Այս ռեպլիկի հեղինակին նույնպես կարելի է համարել միամիտ...
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk