ՎԱՐՉԱՊԵՏ. «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԻ ՈՐՈՏԱՆ ԿԱՍԿԱԴԻ ՎԱՃԱՌՔԻՑ»
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏ. «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ
ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԻ ՈՐՈՏԱՆ ԿԱՍԿԱԴԻ ՎԱՃԱՌՔԻՑ»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում բացահայտել է աղբյուրը, որից պետությունը կսուբսիդավորվի էլեկտրաէներգիայի թանկացումը Հայաստանի բնակչության համար: Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ գումարը կառավարությունը կվերցնի ոչ թե բյուջետային, այլ արտաբյուջետային միջոցներից՝ մասնավորապես «Որոտան կասկադի» վաճառքից ստացված գումարներից:
Հիշեցնենք`ՀԾԿՀ որոշմամբ այսօրվանից էկեկտրաէներգիան Հայաստանի սպառողների համար կթանկանա 6,93 դրամով: Հասարակական ճնշման եւ բողոքի երկարատեւ ակցիաների հետեւանքով նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց, որ կանցկացվի աուդիտ՝ պարզելու ՀԷՑ-ի ներկայացրած սակագնի թանկացման հայտի անհրաժեշտության հիմքերը, իսկ մինչեւ աուդիտի արդյունքների հրապարակվելը՝ կառավարությունը կստանձնի ավելացված սակագնի վճարման պարտավորությունը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk