«ՎՐԱՍՏԱՆԸ 1994-ԻՆ ԴԵՄ Է ԵՂԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ».ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ՎՐԱՍՏԱՆԸ 1994-ԻՆ ԴԵՄ Է ԵՂԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ».ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադաձավ ատոմակայանի շահագործել-չշահագործելու մասին կողմ եւ դեմ կարծիքներին: Նախկին պաշտոնյան վերհիշեց 1994 թ-ը, երբ ղեկավարում էր «ՄԱԳԱՏԷ»-ում հայկական պատվիրակությունը: «Մենք խնդրում էինք կառավարության անունից, որ «ՄԱԳԱՏԵ»-ն աջակցի հայկական ատոմակայանի շահագործմանը: Հայաստանը շրջափակման մեջ էր, երկիրը ոչնչանում էր»,- հիշում է Կարինե Դանիելյանը:
Հայկական ատոմակայանի բացմանը այդ ժամանակ դեմ արտահայտվեցին Վրաստանը, Ադրբեջանը, իսկ Թուրքիան, ով չէր մասնակցում նիստին, հատուկ եկել էր հայտարարելու, որ Հայաստանը որպես «ագրեսիվ» պետություն, ատոմակայան իրավունք չունի ունենալու, քանի որ դա վնասում է մեր շրջակա միջավայի
Հայկական պատվիրակությունը, իհարկե, կարողացավ դրական որոշում ստանալ, բայց, ըստ բնապահպանի, ոչ մի էկոլոգ կողմ չէ ատոմակայանի շահագործմանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk