ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ. «ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ԵԶԴԻ ԱԶԳԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ. «ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ԵԶԴԻ ԱԶԳԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» (Տեսանյութ)
Այսօր հանրության ուշադրությանն է ներկայացվել «Եզդիների ցեղասպանությունը» վերնագրով մոտ կես ժամ տեւողությամբ փաստագրական ֆիլմը, որը նվիրված է Շանգալում եզդիների ցեղասպանության առաջին տարելիցին: Հատկանշական է, որ ֆիլմում աշխարհի տարբեր երկրներից տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում հայերը, իրենց ձեռքում պահելով եզդիների ցեղասպանության խորհրդանիշ դարձած Լոտուս ծաղիկը` պահանջում են. «Դադարեցրե՛ք եզդի ազգի ցեղասպանությունը»: Նշենք, որ ֆիլմի ստեղծման գործում իր ներդրումն ունի նաեւ «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահի օգնական ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԸ, ով «Իրավունքի» հետ զրույցում նշեց.
-Մենք մի քանի ընկերներով մոտավորապես մեկ տարի առաջ աշխարհի տարբեր մասերից հավաքվեցինք մեկ գաղափարի շուրջ եւ արդյունքում ստեղծեցինք ՄԱԷ խումբը, որը հիմնադրման օրվանից իր աշխատանքները իրականացնում է միմիայն ի շահ եզդի ազգի: Եվ այս ֆիլմը նույնպես մեր խմբի գաղափարն էր: Ֆիլմում ներառված է նաեւ «Դադարեցրե՛ք եզդի ազգի ցեղասպանությանը» խորագրով վիդեոնախաձեռնությունը, որը իրականացվել է աշխարհի տարբեր մասերից այլազգիների մասնակցությամբ: Նպատակն այն էր, որ եզդիների ցեղասպանությունը դատապարտվի տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից: Բացի այդ, այն կարեւոր դեր է խաղալու էլ ավելի հանրության ուշադրությունը գրավելու դեպի եզդի ազգը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk