ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ

Արխիվ 12-16

6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ

 

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համահայկական Առաջին խաղերը կայացել են Երեւանում` 1999 թվականին, եւ այս տարիներին մարզաձեւերի թիվը մշտապես ավելացել է: Այսպես, եթե առաջին խաղերի ծրագրում ընդգրկվել են 7 մարզաձեւեր, ապա վերջին տարիներին, մասնավորապես՝ 2011 թվականին կայացած հինգերորդ խաղերին մարզաձեւերի թիվն ավելացել է երեքով, իսկ 6-րդ ամառային խաղերում նախկին տասը մարզաձեւին` ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, ավելացել է եւս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն:
Զգալիորեն ընդլայնվել է նաեւ խաղերի աշխարհագրությունը: Դրանք այս տարի կանցկացվեն Երեւանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում եւ Արտաշատում: Ստեփանակերտում կանցկացվեն ֆուտբոլի եւ վոլեյբոլի, Գյումրիում, Աբովյանում` ֆուտբոլի, Վանաձորում` հանդբոլի, Արտաշատում` աթլետիկայի մրցումներ: Հեծանվասպորտի վազքուղի է ընտրվել Երեւան-Էջմիածին մայրուղին:
6-րդ խաղերի գլխավոր մրցավար է նշանակվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը:
Համահայկական ամառային 6-րդ խաղերին կմասնակցեն ռեկորդային քանակությամբ՝ 36 երկրներից եւ 165 քաղաքներից ավելի քան 6200 մարզիկներ: Մինչդեռ 5-րդ համահայկական խաղերում մասնակցում էին 33 երկրի 125 քաղաքի 3244 մարզիկներ, որտեղ արտերկրից ժամանած մարզիկները 1872 էին:
Առաջին անգամ մասնակիցների կեցության բոլոր ծախսերը հոգալու է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ¥ՀԽՀԿ¤, որն իր վրա է վերցրել նաեւ Սիրիայի քաղաքների միացյալ պատվիրակության բոլոր ծախսերը (ճանապարհածախս, հյուրանոց, օրապահիկ):
Համահայկական խաղերի ջահը վառվել է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում եւ անցնելով հայկական Ջավախքով՝ տարվել Գյումրի, ապա Ախուրյան եւ Արաքս գետերի ափերով հասել է Սարդարապատ, եւ հուլիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ջահն օրհնեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Օգոստոսի 2-ին արդեն ջահը կհասնի Երեւան` ազդարարելով համահայկական ամառային 6-րդ խաղերի մեկնարկը: Խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երեւանի «Հրազդան» ստադիոնում, փակման արարողությունը՝ Երեւանի Ազատության հրապարակում:
Այսպիսով, Համահայկական խաղերում ասպարեզ են դուրս գալու հետեւյալ 17 մարզաձեւերի ներկայացուցիչները.
Աթլետիկա (կանայք եւ տղամարդիկ)- ծրագրում ընդգրկված են 27 մարզաոճ` 13 կանանց եւ 14 տղամարդկանց:
Բադմինթոն (կանայք եւ տղամարդիկ)-  անհատական եւ զուգամրցումներ:
Բազկամարտ (կանայք եւ տղամարդիկ)- անհատական մրցումներ:
Բասկետբոլ (կանայք եւ տղամարդիկ)- թույլատրվում են նաեւ պրոֆեսիոնալները:
Գոլֆ (կանայք եւ տղամարդիկ)- անհատական մրցումներ:
Թենիս (կանայք եւ տղամարդիկ)- մենախաղեր եւ զուգախաղեր:
Լող (կանայք եւ տղամարդիկ)- 24 մարզաոճ` 12 կանանց եւ 12 տղամարդկանց:
Լողափնյա վոլեյբոլ (կանայք եւ տղամարդիկ)- թիմի կազմը` 3 մասնակից, այդ թվում 2 մարզիկ եւ 1 պատասխանատու անձ:
Հանդբոլ (տղամարդիկ)- թիմի կազմը` 18 մասնակից` այդ թվում 14 մարզիկ եւ 4 պատասխանատու անձ:
Հեծանվասպորտ (կանայք եւ տղամարդիկ)- անհատական եւ խմբակային:
Հրաձգություն (կանայք եւ տղամարդիկ)- անհատական մրցումներ:
Ֆուտզալ- այն մարզիկներին, ովքեր ունեն արհեստավարժի լիցենզիա, չի թույլատրվում մասնակցել: Բացառություն են կազմում միայն այն արհեստավարժ մարզիկները, որոնց տարիքը 46 եւ ավելի է:
Շախմատ (կանայք եւ տղամարդիկ)- մասնակիցները պետք է ունենան մինչեւ 2300 միավոր արհեստավարժի վարկանիշ:
Սեղանի թենիս (կանայք եւ տղամարդիկ)- թիմային մրցումներ, մենախաղեր եւ զուգախաղեր:
Սպորտային պարեր (կանայք եւ տղամարդիկ)- անհատական եւ զույգերով մրցումներ:
Վոլեյբոլ (կանայք եւ տղամարդիկ)- թիմի կազմը` 15 մասնակից, այդ թվում 12 մարզիկ եւ 3 պատասխանատու անձ:
Ֆուտբոլ (տղամարդիկ)- Այն մարզիկներին, ովքեր ունեն արհեստավարժի լիցենզիա, չի թույլատրվում մասնակցել: Բացառություն են կազմում այն արհեստավարժ մարզիկները, որոնց տարիքը 36 եւ ավելի է:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված