ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

«ՍՈՒՐԻԿԸ ԱԽՊԵՐՍ Է»

Արխիվ 12-16

«ՍՈՒՐԻԿԸ ԱԽՊԵՐՍ Է»

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորված Վիտալի Մինասյանը մահափորձի օրը գտնվել է տանը եւ սոցցանցերից է տեղեկացել մարզպետի վրա իրականացված մահափորձի մասին եւ զարմացել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սեդան, նկատելով.

Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել եւ ունենք մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի հետ: Իմ տղան երբեք նրա մահը չէր ցանկանա` ուզում է միլիոններ տային դրա դիմաց: Ինքը ոնց կարար խառնված լիներ մի մարդու մահափորձի մեջ, ով մեր էս անապահով վիճակին միշտ ձեռք է մեկնել, տարբեր տեսակի օգնություններ է անընդհատ տրամադրել, հիվանդ ժամանակ իրեն ենք դիմում, առողջ ժամանակ` էլի իրեն: Չէ, չէ, էս սաղ, գլխի էլ չեմ ընկնում, ո՞ւմ ձեռքով, ինչի՞ համար, բայց տղիս ներքաշեցին էդ մարդու վրա կատարվածի մեջ: Ախր, իմ տղի մտքի ծերով էլ չի անցել, որ նման բան կարար լիներ: Ուղղակի ցավն էն ա, որ ի տարբերություն Վիտալիս հետ բռնված մնացածների, ես հնարավորություն չունեմ տղուս օգնելու, որ բողոքարկեմ կալանավորման որոշումը:
- Իսկ որտե՞ղ էր դեպքի օրը Ձեր որդին:
- Էդ օրը, ինչպես եւ մյուս ամբողջ օրը տանից գրեթե դուրս չի եկել` չէր աշխատում: Նստած էր համակարգչի առաջ, մեկ էլ գոռաց. «Ո՞նց թե, ո՞վ է ռիսկ արել մեր մարզպետին խփի»: Հասա, ասի` էդ ի՞նչ է եղել, պատասխանեց՝ Սերգեյիչին են ուզեցել սպանեն: Զարմացավ էրեխես...
- Ինչ-որ տեղ զանգե՞ց կամ դուրս եկա՞վ էդ ժամանակ տանից:
- Չէ, դուրս չի եկել, դե հեռախոսով կարող է ինչ-որ մեկին զանգած լինի` ճշտելու համար կարդացածը, բայց ուրիշ ոչ մի բան:
- Տիկին Սեդա, խոսում են, որ հատկապես այս օրերին Գորիսում վախի մթնոլորտ է, Ձեր խոսքը եւս կարծես...
- Ա՜, չէ, չէ, ընդհանրապես ըտենց բաներ չի եղել: Ինչիս վախեցնեն, մի տղաս էր, էն էլ՝ բռնված է, մարզպետն ինչի պետք է վախեցներ ինձ: Կամ հիմա էդ մարդու ուշք ու միտքը մեկին վախեցնե՞լն է: Ջահել տղան նստած է, ինքն էլ պետք է մեկին ճնշի՞:
- Իսկ Արա Բուդաղյանի հետ ի՞նչ հարաբերություններ է ունեցել Վիտալին:
- Դե, դասարանցին էր, ոչ լավ, ոչ վատ: Ուզում էր ծննունդս աներ, ուղղակի մտածեց՝ դասարանցի է, որ դիմի, կօգնի, նա էլ օգնեց: Հետո ես աշխատում էի փռում, պարտքը մաս-մաս տալիս ենք: Էդ էր, թե չէ իրար հետ ուրիշ տալ-առնելիք չունի: Էն Հենրիկի հետ էլ առանձնապես շփում չի ունեցել, մի երկու անգամ գնացել-եկել է մեր տուն, էդ ա...
- Կա հեռախոսային խոսակցության վերծանում, որտեղ Ձեր որդին Սուրիկ անունն է տալիս: Ո՞վ է այդ Սուրիկը, տեղյա՞կ եք:
-  Այ ցավդ տանեմ, Սուրիկը ախպերս է, ում տանը որ մնում ենք: Հիմա ախպորս անունը լսել, ենթադրում են, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է խոսքը:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ գործով կալանավորված Հենրիկ Ավագյանի (ում տանից հայտնաբերված ինքնաձիգի փորձաքննությամբ պարզվել է, որ նույն ինքնաձիգն է, որով կրակել են մարզպետի ուղղությամբ) հարազատների հետ, սակայն վերջիններս զերծ մնացին ինչ-որ բացատրություններ տալուց, նշելով, որ ոչինչ չեն կարող ասել: Նշենք, որ ինքը` Հ. Ավագյանը եւս, մինչ օրս հրաժարվում է ցուցմունք տալուց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված