ՈՐՆ ԷՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Արխիվ 12-16ՈՐՆ ԷՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Օրերս Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հարձակվողները քրեական հեղինակությանը դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին` անտառում, եւ ինքնաձիգից կրակ բացել նրա ավտոմեքենայի վրա: Արդյունքում՝ մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել առվի մեջ: Թե ինչն էր քրեական հեղինակության սպանության պատճառը, ինչ գործունեություն էր ծավալում, մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց Սարգիս Հակոբյանի մտերիմ ընկեր Աշոտը:
- Վերջին օրերին հատկապես ինչ-որ վախերով չի՞ կիսվել:
- Չէ, չէ, ինքը, անկախ իրա խառը գործերից, միշտ ուրախ, անհոգ տրամադրությամբ էր ներկայանում ընկերությանը, երբեք չի կիսվել խնդիրներով: Ինքը սաղի հարցերով ապրում էր, օգնում էր բոլորին անխտիր, թե այստեղ, թե՝ ՌԴ-ում: Ըտենց ջավախցի չկա, որ դիմեր իրեն ու ինքը մերժեր:
- Նրան որպես քրեական հեղինակություն են ներկայացնում: Իսկապե՞ս այդպես էր:
- Չեմ կարող ասել, որ ըտենց չէր: Բայց Սարգիսը երբեք ուրիշների նկատմամբ ձեռք բարձրացրած, բռնություն կիրառած չկար, արդարության ու ճշմարտության կողմնակից էր. էդ երկու բանը իր սրբություններն են եղել, բոլոր ջավախցիներին պաշտպանել է, սատարել: Ախր որ իմանայինք, որ իրեն հետապնդում են, «զակազ» են տվել, մի ձեւ կկանխեինք, բայց նման բան ո՛չ ինքը, ո՛չ էլ մենք չենք զգացել: Փաստորեն՝ մարդասպանը լավ էլ հետեւել է իրեն, գիտեր` ինչը ոնց աներ: Սարգիսը սովորաբար ինքն էր ծնողներին էս ամիսներին կանչում մոտը, բայց էս անգամ ինքն էր ընտանիքով մի տասն օր առաջ եկել:
- Ի՞նչ վարկածներ են այս պահին շրջանառվում:
- Դե ասում եմ, մտածում ենք, որ ՌԴ-ի խնդիրների արդյունքն էր: Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ դեպքը կատարվել է առանձնակի դաժանությամբ: Սա մեծ դավաճանություն էր Սարգսի նկատմամբ, ինքը էս մահին չէր արժանի, որ վախկոտների նման պահ մտնեն ու կրակեն վրան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝