Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ԼՈՏՈՒՍ ԾԱՂԻԿԸ` ՇԱՆԳԱԼՈՒՄ ԵԶԴԻ ԱԶԳԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Արխիվ 12-16

ԼՈՏՈՒՍ ԾԱՂԻԿԸ` ՇԱՆԳԱԼՈՒՄ ԵԶԴԻ ԱԶԳԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

 

Ընդամենը օրեր անց` օգոստոսի 3-ին, կլրանա եզդի ազգի նկատմամբ Շանգալում տեղի ունեցած ոճրագործության առաջին տարելիցը, որը որակվեց ցեղասպանություն: Թե ինչպիսի իրավիճակ է այսօր այնտեղ, ու որքանով են սպիացել մարդկանց մտքի եւ սրտի վերքերը, «Իրավունքը» պարզեց «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահի օգնական ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻՑ, ով նաեւ «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» ռուսալեզու պատմական, փաստավավերագրական գրքի հեղինակն է.

 

–2014 թվականի օգոստոսի 3-ին Հյուսիսային Իրաքի եզդիաբնակ Շանգալի մարզում տեղի ունեցած եւ դեռեւս շարունակաբար ընթացող ցեղասպանությունը իր տեղը դեռ չի զիջում: Ավելին` ամեն ինչ կարծես անհուսության եւ անտարբերության է մատնվել, որի հետեւանքով եզդի ժողովրդի վերքերը դեռեւս թարմ են: Այնպիսի տպավորություն է, որ կարծես երբեք էլ չի սպիանա, քանի դեռ լուրջ քայլերի չեն գնացել համապատասխան կառույցները, որոնց համար, կարծում եմ, դա խնդիր չէ: Ոչինչ էլ չի փոխվել, ամեն ինչ էլ ավելի է վատթարացել: Մեկ տարի առաջ սկսվածը չի վերջացել, եւ հարցական է` կվերջանա արդյոք, հետեւաբար անիմաստ է խոսել վերքերի սպիացման մասին:
– Որեւէ տեղեկություն ունե՞ք, թե այսօր քանի եզդի է գտնվում գերության մեջ, ու քանիսն են անապաստան մնացել արհավիրքից հետո:
– Տարբեր աղբյուրներ տարբեր թվերի մասին են խոսում, համենայնդեպս, ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջերս հայտարարեց, որ այժմ եզդի գերիների թվաքանակը 8-10 հազար է, բայց համոզված եմ, որ շատ ավելին է, քան պատկերացնում ենք: Գերիների մեծամասնությունը աղջիկներ են եւ փոքրիկ երեխաներ: Երեխաներին շարիաթի կանոնների համաձայն` սովորեցնում են իրենց անմարդկային գործողություններին` իրենց մեջ սերմանելով իսլամ, իսկ աղջիկներին վաճառում են` Թուրքիա, Սիրիա, Սաուդիան Արաբիա եւ այլն:
Ցեղասպանության հետեւանքով փախստական դարձավ Շանգալի ամբողջ բնակչությունը` 450-500 հազար մարդ, որոնք մինչ օրս փախստականի կարգավիճակում են:
– Այս սարսափելի դեպքերից շուրջ մեկ տարի անց, ի՞նչ եք ակնկալում միջազգային կառույցներից ու աշխարհի ապագան որոշող երկրներից:
– Երբ ցեղասպանությունը նոր էր սկսվել, եզդի ժողովուրդը աշխարհի տարբեր մասերից ոտքի կանգնեց եւ իր բողոք-ակցիաներով հանրության ուշադրությունը գրավեց  Շանգալի այս դեպքերին: Իհարկե, արդյունք գրանցվեց, եւ աշխարհն այսօր գիտի, որ եզդիների ցեղասպանություն է տեղի ունեցել ուղիղ մեկ տարի առաջ: Իսկ այսօր բոլոր միջազգային կառույցներից, գերտերություններից, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կառույցներից ակնկալում ենք, որպեսզի հարցի լուծում տրվի` մեկ տարի առաջ սկսված այս սարսափելի դեպքերին: Ի վերջո, պետք է Շանգալի հարցը, որը, կարծես, բախտի քմահաճույքին է թողնվել, լուծում գտնի: Իսկ այն կառույցներից, որոնք իսկապես գոյություն ունեն եւ  անշահախնդիր զբաղվում են մարդու իրավունքներով, պահանջում ենք, որ ազգային խտրականությանը վերջ տրվի` իրենց բոլոր ուժերը ներդնելով` ետ վերադարձնեն մեր գերիներին, որոնց թիվը մինչեւ 10 հազար է:
– Դուք ունեք հայ ժողովրդի օրինակը, եբր արդեն 100 տարի է պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար, արդյո՞ք եզդիներն էլ կգնան այդ ուղղությամբ ու կպահանջեն ճանաչում:
– Երբ Շանգալում եզդի ազգի դեմ ցեղասպանությունը սկսվեց, այնպիսի անմարդկային քայլերի էր գնում ահաբեկչական խմբավորումը, որ եզդիներս միահամուռ բացականչեցինք, որ սա նույն Հայոց ցեղասպանության ձեռագիրն է` բացառությամբ ժամանակաշրջանի: Եվ քանի որ նույն ձեռագիրն է, բնականաբար, կգործադրվեն բոլոր այն քայլերը, որոնք մինչ օրս հայ ազգն է անում: Մենք պարտավոր ենք քնից հանել աշխարհին: ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբաման դեռեւս անցյալ տարվա օգոստոսի սկզբներին բացեիբաց հայտարարեց, որ եզդի ազգի ցեղասպանություն է տեղի ունենում Հյուսիսային Իրաքում, եւ միգուցե դա մի փոքր հեշտացնի մեր հետագա գործողությունները` ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ:

- Որքանո՞վ տեղյակ եմ, ինչպես հայերս` որպես ցեղասպանության խորհրդանիշ ընտրել էինք անմոռուկը, այնպես էլ եզդի ժողովուրդն այսօր ունի իր ցեղասպանության խորհրդանիշը: Մի փոքր կմանրամասնե՞ք, թե այն ի՞նչ ծաղիկ է ու ի՞նչ է խորհրդանշում:

-  Մենք մի քանի  ընկերներով մոտավորապես  մեկ տարի առաջ  աշխարհի տարբեր մասերից  հավաքվեցինք մեկ  գաղափարի շուրջ եւ արդյունքում  ստեղծեցինք ՄԱԷ  խումբը, որը հիմնադրման օրվանից  իր աշխատանքները  իրականացնում է միմիայն ի շահ  եզդի ազգի: Եզդի ժողովրդի ցեղասպանության խորհրդանիշը Լոտուսն է եւ այս գաղափարը ՄԱԷ խմբինն էր: Դա մի ծաղիկ է, որին բոլորը կոչում են Լոտուս, բայց մեզ` եզդիներիս համար, դա առավել կարեւոր նշանակություն ունի, քան ուղղակի որպես Լոտուս տեսակի ծաղիկ: Ընդհանրապես, բոլոր ծաղիկներին եզդիերեն կոչում են «Կօլիրկ», բացառությամբ այս ծաղկի, որին եզդիերեն կոչում են «Գըլ»: Այդ ծաղիկը առաջ է եկել շատ վաղ ժամանակաշրջանից, երբ չի եղել ոչ մի բուսական եւ կենդանական աշխարհ, երբ չկար մարդկությունը եւ ընդհանրապես մեր մոլորակը: Եվ եզդիներս ասում ենք. «Բարի դնյա նաբու, բարի համու տշտի ավ Գըլա հաբու բատնի»: Այս ծաղիկը (Գըլ), եթե իր արմատից կտրես եւ այդպես հազար տարի թողնես ու նորից տնկես, այն ընդամենը կարճ ժամանակահատվածում նորից կվերականգնվի: Տեսեք եզդի ազգը իր գոյատեւման ողջ ընթացքում, հազարավոր տարիներ բազմաթիվ անգամներ ենթարկվել է կոտորածների, ջարդերի, սակայն շատ կարճ ժամանակում նորից վերականգնել է իր ուժերը եւ ահա ապացույցն այն է, որ եկել- հասել է մինչ մեր օրերը: Եվ դա էր պատճառը, որ այս ծաղիկը, որին կոչում են Լոտուս, ՄԱԷ խումբը ընտրեց եզդի ազգի ցեղասպանության խորհրդանիշ: Նրա վրա մի փոքր աշխատանքներ ենք տարել, որը նույնպես ունի իր բացատրությունը: Ծաղիկը ինքնին սպիտակ է, բայց որոշեցինք մի փոքր դեղին երանգավորում տալ, քանի որ եզդի ազգը պաշտում է Արեւը: Նրա ծայրերը ներկված են կարմիրով` ի հիշատակ անմեղ մարդկանց թափված արյան: Մեջտեղի հատվածում տեղադրված հապավումը «DYN» ունի այս իմաստը` Destruction of Yezidi Nation, այսինքն` Եզդի ազգի կոտորածը կամ ջարդը:

- Ի դեպ, Դուք առաջիններից էիք, ով գիրք գրեց Շանգալի ցեղասպանության մասին: Կուզեի նաեւ անդրադառնանք գրքից հետո եղած արձագանքներին:

- Նախքան արձագանքներին անդրադառնալը, կուզեմ նորից  այս գրքի լույս ընծայման համար շնորհակալություն հայտնել ՄԱԷ խմբին, առանձ որոնց համոզված եմ` այդ ամենը չէր լինի: Արձագանքները սպասվածից ավելին էին, քան երբեւէ կպատկերացնեի:  Մարդիկ իրենց շնորհակալությունն էին հայտնում ինձ, որ  համարձակվեցի ստեղծել այնպիսի մի գիրք, որը մինչ այդ չի եղել: Գիրքը առաջինն էր, որտեղ միմիայն խոսվում է եզդի ազգի մասին, ուստի`  հոգեւոր դասի ներկայացուցիչ  մոսկվայաբնակ Մաքսիմ Բաքոյանի օգնությամբ` գրքում կարեւոր տեղ գրավեց նաեւ մեր կրոնը: Այսօր Շարֆադին կրոնն աղավաղվում է եւ երիտասարդությունը  հեռանում է իր կրոնից, այդ պատճառով  որոշեցի տեղ հատկացնել նաեւ կրոնին եւ չսխալվեցի:  Շատ եզդի երիտասարդներ  ինձ  շնորհակալություն են հայտնում, որ կարողացել եմ պարզ, հստակ ձեւով  անդրադառնալ Շարֆադին կրոնին, որի շնորհիվ խոստովանում են, որ բավականին տեղեկացվել են իրենց կրոնի մասին: Ինչ խոսք`  քո գործը  ստացված ես համարում եւ քեզ հաղթանակած զգում, երբ  լսում ես դրական արձագանքներ  թե՛ քո, թե՛ գրքի վերաբերյալ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված