Իրանական ռազմական աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել օրերս խոցված ամերիկյան ռազմանավի մասին Պայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուր Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԿՈՒԼ ՉԳՆԱԼ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԿՈՒԼ ՉԳՆԱԼ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

 

Այցելելով Ջավախք` «Իրավունքը» աշուղ Ջիվանու հայրենի գյուղում` Կարզախում, հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ, ումից հետաքրքվեցինք նախ` Ջավախքում առկա խնդիրների մասին, ապա` անդրադարձանք նաեւ հայ-վրացական, ռուս-վրացական խնդիրներին ու Հայաստան-Վրաստան սոցիալ-տնտեսական իրավիճակին:

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՎՐԱՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ


–Պարոն Պետրոսյան, Դուք Վրաստանի խորհրդարանում երեք հայազգի պատգամավորներից մեկն եք, հետաքրքիր է` վերջին շրջանում ջավախքահայերին վերաբերող ի՞նչ խնդիրներ եք կարողացել բարձրացնել երկրի օրենսդիր մարմնում:
– Մենք բավական լուրջ եւ կարեւոր խնդիրներ ունենք, որոնք աշխատում ենք լուծել: Թե ինչքանով է այն ստացվում, թող գնահատեն լրատվական մարմիններն ու ժողովուրդը: Կարեւոր խնդիրներից է այստեղ հայապահպանական գործընթացներ իրականացնելը եւ իհարկե առաջնահերթ է մեզ համար Ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ հարցերը մենք այս տարի հնչեցրել ենք խորհրդարանի նիստում: Ինչպես նաեւ, երեւի տեղյակ եք, որ Վրաստանում քաղաքացիության մասին օրենք ընդունվեց, եւ մոտ 3 հազար հայ քաղաքացիությունից զրկվեցին: Մեզ հաջողվեց Վրաստանի արդարադատության նախարարի հետ շատ ակտիվ աշխատել եւ կարողացանք այդ ուղղությամբ հարցեր լուծել: Մենք բարձրացրեցինք կացության հարցը, ու հիմա այն մարդիկ, ովքեր զրկվել էին քաղաքացիությունից ստացան կացության կարգավիճակ:

«ՈՐՊԵՍ ԷԹՆԻԿ ՀԱՅ`ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՆՔ ՈՒ ՉՄՈՌԱՆԱՆՔ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ»


–Գաղտնիք չէ, որ Ջավախքում հայալեզու դասագրքերի խնդիր կա, եւ ինչ-ինչ պատճառներով դրանք պարզապես չեն կարողանում հատել սահմանը: Ինչպիսի՞ լուծում եք տեսնում այս խնդրին:
– Մենք այդ հարցը բարձրացրել ենք նաեւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի եւ տեղակալի առջեւ: Իրենք մեզ խոստացել են, որ անպայման կապ կպաշտպանեն ՀՀ ԿԳ նախարարության հետ եւ կաշխատեն այդ հարցերը լուծել: Մենք ասում ենք, որ վրացերենը Վրաստանի պետական լեզուն է, եւ միանշանակ բոլորս պետք է իմանանք այն, բայց որպես էթնիկ հայ` պետք է սովորենք ու չմոռանանք մեր լեզուն: Ոչ ոք այսօրվա դրությամբ Վրաստանում մեզ չի ասել, թե դուք սխալ եք մտածում: Իրենք պարզապես ասում են, որ դուք պետք է սովորեք վրացերեն, հիմա դա որքանով կստացվի` չգիտեմ:
– Վրաստանի խորհրդարանում 3 հայ պատգամավորներդ ներկայացված եք որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ: Արդյո՞ք հաջողվում է ազատ պատգամավորական գործունեություն ծավելել, թե, այնուամենայնիվ, ինչ-որ հարցում կաշկանդված եք:
– Ինձ համար ոչ մի անգամ դժվար չի եղել այն կարեւոր հարցերը, որոնք կան, հնչեցնել խորհրդարանում: Ինչքան հնարավորություն ունեցել եմ` թե՛ հայոց լեզվի, թե՛ Ցեղասպանության եւ թե՛ տեղի հայերի սոցիալական հարցերի հետ կապված, աշխատել եմ բարձրաձայնել: Հարց կա, որը լուծվել է, հարց էլ կա, որի լուծումը դեռ ընթացքի մեջ է:

«ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԵՑՕՐ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ»


–Իսկ ի՞նչ կասեք Վրաստանի դեպի Եվրամիություն կողմնորոշման եւ Հայաստանի` ԵՏՄ անդամակցման մասին:
– Չնայած Հայաստանի հետ այսօր մեր վեկտորները տարբեր են, բայց, այնուամենայնիվ, Հայաստան-Վրաստան հարաբերություններն օրեցօր խորանում ու ամրապնդվում են: Կարեւորն այն է, որ այդ տարբեր վեկտորները չեն խանգարում հայ-վրացական բարեկամությանը:
– Արդյո՞ք Վրաստանը շահեց` անդամակցելով Եվրամիությանը:
– Սպասում ենք արդյունքի:

«ԵՐԿԱԹԳԻԾԸ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ, ՈՐ ԱԲԽԱԶԸ, ՕՍՆ ՈՒ ՎՐԱՑԻՆ ՇՓՎԵՆ»


–Անդրադառնանք նաեւ Աբխազիայի երկաթգծի բացման խնդրին: Ինչպիսի՞ն է այս հարցում Վրաստանի պատգամավորների դիրքորոշումը:
– Միանշանակ ասեմ, որ պատգամավորների մի մասը երկաթգծի բացումը դրական է համարում, ինչպես եւ ես: Բայց կան պատգամավորներ էլ, ովքեր դրան բացասաբար են վերաբերվում: Անպայման Աբխազիայի երկաթգիծը պետք է բացվի: Նրանց, ովքեր դեմ են դրան, մենք բացատրում ենք, որ եթե դուք ուզում եք Աբխազիան էլի մնա Վրաստանի կազմի մեջ, շփում պետք է լինի: Իսկ այդ շփումը երկաթգիծն է, այն պետք է բացվի, որպեսզի աբխազը, օսն ու վրացին իրար հետ շփվեն: Չէ որ, երբ շփվեն ու Աբխազիան տեսնի, որ այստեղ լավ է, իրենք կձգտեն դեպի Վրաստան:  
– Ի վերջո, ռուս-վրացական սառույցը հնարավո՞ր է հալվի:
– Հեռու չգնանք, բայց շատ հավանական է: Վրաստանը տրամադրված է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Թեպետ Վրաստանը նայում է դեպի Արեւմուտք, բայց ուզում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ:

ՎՐԱՍՏԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԳՆԱ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ


–Վերջերս վրացական իշխանությունների կողմից հայտարարվեց, որ կապված ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ` թանկացում կլինի նաեւ Վրաստանում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Էլեկտրաէներգիան Վրաստանում օգոստոսի 1-ից պետք է թանկանա 5 տետրիով: Պարզ է, որ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով այդ թանկացումը պիտի բացասական ազդի ժողովրդի սոցիալական վիճակի վրա, բայց պետությունն այսօրվա դրությամբ նախատեսել է սուբսիդիա, որով կկարողանան կարգավորել այդ հարցը: Այն ընտանիքները, որոնք սոցիալական ծանր պայմաններում են ապրում,  պետությունն իրենց անպայման կօգնի:
– Այս թանկացումը կարո՞ղ է բողոքի ալիք բարձրացնել Վրաստանում կամ խթանել արտագաղթին:
– Չեմ կարծում, որ 5 տետրիի պատճառով այստեղ արտագաղթ սկսվի:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԱՎԵԼԻ ԲԱՐՎՈՔ ՎԻՃԱԿՈՒՄ Է»


–Եվ վերջում` որպես քաղաքական գործիչ, ով Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը կարող է գնահատել դրսից, կցանկանայի Ձեր տեսակետն իմանալ այս մասին:
– Մեկ-մեկ ասում են, թե Հայաստանում սոցիալական վիճակը վատ է, բայց հավատացած եղեք, որ Ձեզ մոտ բավականին լավ է: Իհարկե կան խնդիրներ, սակայն Հայաստանն այսօրվա դրությամբ հետխորհրդային տարածքում գտնվող երկրների շարքում վերջին տեղում չէ: Ավելին` նույնիսկ կարելի է ասել, որ առաջին տեղերում է գտնվում: Նրանք, ովքեր քննադատում են Հայաստանին, միանշանակ կարող եմ ասել, որ երրորդ պետության` ադրբեջանական լոբբիստներ են: Հետեւաբար կոչ անում ՀՀ քաղաքացիներին եւ սփյուռքահայությանը` կուլ չգնալ սադրիչ հայտարարություններին: Հայաստանը ե՛ւ տնտեսական, ե՛ւ սոցիալական առումով ավելի բարվոք վիճակում է, քան մյուս պետությունները:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ջավախք-Երեւան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրանական ռազմական աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել օրերս խոցված ամերիկյան ռազմանավի մասինՊայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված