ՍԻՄ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ՍԻՄ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Այսօր ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասնեյակում տեղի ունեցավ նոր սահմանադրության նախագծի քննարկում: ՍԻՄ մարդու իրավունքների հանձանժողովի նախագահ Ա. Աբգարյանը ներկայացրեց կուսակցության անդամներից ստացած առաջարկները: Նա նշեց, որ.«ներկայացված նախագծի վերաբերյալ վերջնական եզրակացությունների հանգել հնարավոր չէ, քանի որ ըստ էության սահմանադրական որոշ նորմերն ու հատկապես մեխանիզմները նախատեսված են կարգավորել օրենքներով: Սակայն պետք է լիներ հակառակը: Հետեւաբար սահամանադրությունը ամփոփ քննարկելու համար առնվազն անհրաժեշտ է ծանոթ լինել օրգանական համարվող օրենքների հայեցակարգերին»:
Բացի այդ Ա. Աբգարյանը նշեց, որ նախագծում ներկայացված որոշ դրույթների մասին կարծիք հայտնելու համար անհրաժեշտ է սահմանադրության ամբողջ նախագիծը««Հնարավոր չէ կարծիք ձեւավորել, օրինակ, ընտրիչների ինստիտուտի վերաբերյալ, երբ բացակայում են տեղեկությունները տեղական ինքնակառավարման մասին սահմանադրական ձեւակերպումների առումով»,- նշեց Ա. Աբգարյանը:
Սահմանադրության նախագծի մարդու իրավունքների բաժնի վերաբերյալ հանդես եկավ ՍԻՄ գաղափարական հանձնաժողովի նախագահ, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հ. Գալաջյանը: Նա նշեց, որ մարդու իրավունքներին վերաբերող մի շարք ձեւակերպումներ հակասում են ազգային արժեքներին եւ լուրջ անհանգստություն են առաջացնում, մասնավորպես, ըստ Գալաջյանի ուռաճցված է միջազգային իրավունքի ու փաստաթղթերի գերակայությունը ՀՀ սահմանադրության վերաբերյալ, ինչը, ըստ էության, նվազեցնում է ՀՀ ինքնիշխանությունը: Բացի այդ, Գալաջյանը նշեց, որ սահմանադրության նախագծում ներթափանցել են մեր ազգային մտածելակերպին հակասող յուվենալ օրենսդրության դրույթները: Չափից մեծ տեղ է տրված այլընտրանքային ծառայությանը: Ամփոփելով քննարկումը կուսակցության նախագահ Հ. Բաբուխանյանը հանձնարարեց շարունակել աշխատանքները սահմանադրության նախագծի շուրջ եւ մինչեւ օգոստոսի 20-ը ներկայացնել կուսակցության առաջարկների վերջնական տարբերակը:
ՍԻՄ լրատվական ծառայություն
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk