ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

Զարմացած

Արխիվ 12-16

 

Հիշո՞ւմ եք, թե ինչպես ամբողջ ընդդիմությունով եւ գրանտակեր «քաղաքացիական հասարակությունով» ոստիկան ծեծելու համար ազատազրկման դատապարտված ՀԱԿ սկանդալային ակտիվիստ, պրոֆեսիոնալ սադրիչի հմտություններով օժտված ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ հռչակվել էր քաղբանտարկյալ: Եվ ահա, ինչքան էլ զարմանալի լինի, այժմ նա հայտնվել է ԱԱԾ մեկուսարանում, քանզի կալանավորվել է շորթում կատարելու մեղադրանքով: Մամուլում արդեն տեղեկություններ են տարածվել, որ նա փորձել է փող շորթել երկու պատգամավորից, սպառնալով համացանց գցել պոռնոտեսանյութեր նրանց մասնակցությամբ: Ինչեւէ, տեսնենք հիմա՞ էլ հասարակ զուտ քրեական, քաղաքականության հետ որեւէ առնչություն չունեցող արարքի համար կալանավորվելու առնչությամբ նրան կհռչակեն քաղբանտարկյալ: Թե չէ, ամեն տեսակի քաղբանտարկյալ տեսել ենք, բայց շանտաժիստ-դրամաշորթ քաղբանտարկյալը հաստատ նորություն կլինի:


Այսպես կոչված, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության` Հանրապետության հրապարակում իրականացվելիք ծաղրածուական գործողությունները գրեթե բոլորի ծիծաղի առարկան են դարձել: Նույնիսկ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ արդեն զարմանալիորեն հրաժարվեց դեպի Սահմանադրական դատարան երթ կատարելու մտադրությունից. «Այսօր երթով այնտեղ գնալը կդիտվի որպես մանկամտություն: Հանդիպումը լինելու է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ: Ես նրանցից պահանջելու եմ այն արձանագրությունը, որում գրված է, որ իրենք քննարկել են ԱԻՄ-ի ներկայացրած Բացարձակ ժողովրդավարության հայեցակարգը, եւ այն մերժելի են համարել ինչ-ինչ պատճառներով: Կամ էլ թող ասեն, որ չեն քննարկել եւ վերջ»: Դե, ինչ ասես, թող գոնե Հայրիկյանից օրինակ վերցնեն եւ իրենք իրենց խայտառակ չանեն:
Այ, ով իրոք կարող է ե՛ւ ցույց, ե՛ւ հանրահավաք, ե՛ւ երթ իրականացնել, ու դրա հետ իշխանությունը հաշվի կնստի` դա «Ոչ թալանին» նախաձեռնությունն է` իր պատանի առաջնորդների բոլոր թերություններով ու թույլ կողմերով հանդերձ: Ըստ նախաձեռնող խմբի անդամ ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ.  «Դեռ հստակ չէ` ֆինանսակա՞ն, թե՞ տեխնիկական աուդիտ է անցկացվելու: Աուդիտ անցկացնելու մասին որոշումից հետո տեւական ժամանակ է անցել, բայց այդ ուղղությամբ ոչ միայն գործուն քայլեր չեն ձեռնարկվել, այլեւ հստակություն չկա թե՛ աուդիտի անցկացման համար անհրաժեշտ գումարների, թե՛ դրա տեսակի մասին: Եթե ֆինանսական աուդիտ է անցկացվելու, ապա մասնագետների հետ խորհրդակցելուց հետո մեզ պարզ է դարձել, որ դա էական ոչինչ չի բացահայտի ՀԷՑ-ի չարաշահումները հայտնաբերելու հարցում: Այդպիսի աուդիտներ ամեն տարի են անցկացվում, բայց դրանք անարդյունավետ են: Եվ եթե պարզվի, որ սա լինելու է հերթական նման աչքկապոցին, ապա մեր պահանջներին կավելանա եւս մեկը` տեխնիկական աուդիտ անել, ինչի համար նորից պատրաստ ենք փողոց դուրս գալ»: Սակայն Սարգսյանը հասցրեց նաեւ զարմանալիորեն տեղում շատ անլուրջ բան ասել: Երեկ փողոցում հայտնվել էին նախաձեռնության անդամների եւ որոշ ակտիվիստների լուսանկարները` անպատիվ խոսքերով, եւ չգիտես ինչու, Սարգսյանը հանկարծ որոշեց, որ դրանք ոստիկանության սարքածը կլինեն: Բայց ո՞ւր է տրամաբանությունը` եթե սանասարյանականների վրա այդպիսի նկարներ պատրաստվեին, դեռ ինչ-որ տեղ հնարավոր կլիներ կասկածել ոստիկաններին, քանզի ոստիկաններին անընդհատ ձեռք են առնում, վիրավորում, կողքները թքում եւ այլն: Բայց «Ոչ թալանին»-ի անցկացրած մասշտաբային ակցիաների ժամանակ չէ՞ որ նույն ոստիկանների հետ փոխհարաբերությունները հիմնականում փոխադարձ հարգանքով էին:
Եթե չլինեին ադրբեջանական գործիչներն ու ԶԼՄ-ները, ապա կյանքը բավականին տխուր կլիներ: Քանզի նրանք մեզ զվարճացնում են տարատեսակ ապշեցուցիչ մարազմներով: Օրինակ, ադրբեջանական ոմն պրոֆեսոր, նկարագրելով հայերի դաժանությունները, պնդում է, որ հայերը ադրբեջանական գեղեցկուհիներից մեկի պորտի կաշվից կոշիկ են կարել: Հիմա կարո՞ղ եք պատկերացնել այդ գեղեցկուհուն` իր այնպիսի հսկայական պորտով, որից հնարավոր է մի զույգ կոշիկ կարել: Բայց ամենազվարճալին այն էր, որ 2013-ի ընտրարշավի ժամանակ մեր նախագահի ասած «թարս բուսնող խիյարը» հայտնաբերվեց ԲԱՔՎՈՒՄ: Ադրբեջանական կայքերից մեկը հաղորդեց, որ բժիշկները Բաքվում իրենց հայրենակիցներից մեկին օգնություն ցույց տալիս` նրա համապատասխան մարմնամասից հանել են ամբողջական վարունգ: Հիմա հասկացա՞ք, թե ում խիյարն էր թարս բուսնել:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված