ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՊ-Ի ԱՆԺԱՄԿԵՏ «ԽՈՍԱԴՈՒԼԸ»
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՊ-Ի ԱՆԺԱՄԿԵՏ «ԽՈՍԱԴՈՒԼԸ»
Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ երեկ հանդիպելով ՀՀ կառավարությունում` հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ տեսակետ ունի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Հատկապես, որ սահմանադրական բարեփոխումների նախագծային տարբերակում բավական ընդարձակվել է Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող գլուխը: Ի պատասխան, ՄԻՊ-ը նշեց.
– Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ անելու: Ավելին` զերծ եմ մնալու որեւէ մեկնաբանություն տալուց այնքան ժամանակ, որքան նպատակահարմար կտեսնեմ գործընթացի եւ բովանդակային տեսանկյունից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk