Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԵԹԵ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՆՉԻ ՌՈՆԱԼԴՈԻՆ, ԹՈՂ ՉԿԱՆՉԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԵԹԵ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է

ԿԱՆՉԻ ՌՈՆԱԼԴՈԻՆ, ԹՈՂ ՉԿԱՆՉԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Հանրային խորհրդում թեժ քննարկվում է  ՀԷՑ-ի` էլեկտրաէներգիայի սակագնի  թանկացման հայտը, որը   ժամանակավորապես  սառեցվել է, բայց աուդիտից հետո չի բացառվում` ՀԷՑ-ի հայցը բավարարվի:

Հանրային խորհրդի անդամ  Արշակ Սադոյանը  մտավախություն ունի, որ   աուդիտ անցկացնող  կազմակերպությունը գուցե «Ինտեռ Ռաօ Եէս»-ի համար շահավետ  աուդիտ անցկացնի եւ հանրությունն  այդպես էլ չստանա իրեն հուզող հարցերի պատասխանը: ՀԾԿՀ  ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ռուսալմյանն ասաց, որ  աուդիտի համար  ՀՀ-ի մասով վճարելու է ՀՀ կառավարությունը:

Քննարկմանը ներկա էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ասաց, որ կան աուդիտ անցկացնող միջազգային կազմակերպություններ իրենց վարկանիշներով, ինչպես ֆուտբոլիստները: ՀԿԾՀ-ն էդ կազմակերպություններին ասել  է էստի համեցեք:

«Հիմա չեմ հասկանում, դիմել եք հարյուրին»,- էմոցիոնալ ասաց ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը:

«Ոչ, առաջին հինգին»,- պարզաբանեց փոխնախարարը:

ՀԽ-ի մյուս անդամ Աշոտ Աշոտյանն էլ ասաց, որ  աուդիտ անցկացնող կազմակերպություններին համեմատեց ֆուտբոլիստների հետ: «Հիմա, եթե Ռոբերտ Նազարյանը  կանչի Ռոնալդոին, ապա թող չկանչի: Ավելի լավ է  Կակաին հրավիրենք, բայց ժողովուրդը հրավիրի»,- եզրափակեց  ՀԽ անդամը:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ