ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ՀԷՑ-Ի ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ. «ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԳՐԳՌՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ՀԷՑ-Ի ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ. «ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԳՐԳՌՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրային խորհրդում այսօր քննարկվեց ՀԷՑ-ի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտը, որը ժամանակավորապես սառեցվել է, բայց աուդիտից հետո չի բացառվում` ՀԷՑ-ի հայցը բավարարվի: Քննարկմանը ներկա մասնակիցներից մեկը` Աշոտ Աշոտյանը, ասաց, որ իրեն հետաքրքրում է, թե ովքեր են ՀԷՑ-ի թալանն իրականացնել: Արդյոք աուդիտը կտա այդ հարցերի պատասխանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ասաց, որ այս պահին ՀՀ կառավարությունը եւ ՌԴ-ի «Ինտեռ Ռաօ Եէս»-ը մշակում են տեխնիկական առաջադրանքներ: «Աուդիտը սկսած ներդրումներից մինչեւ ընկերության սպասարկման, կադրային հարցերը, ինչպես նաեւ շքեղ մեքենաների խնդիրը կտա պատասխան: Քանի որ այդ հարցերը մինչ այժմ պատասխան չունեն, այդ պատճառով այդ հարցերը գրգռում են հանրությանը»,- ասաց փոխնախարարը:
Թե ինչքան ժամանակ կտեւի աուդիտը, Արեգ Գալստյանը դժվարացավ ասել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk