ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԼՂ-Ն ԻՐ ՏԱՐԱԾՔԸ ՉԷ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԼՂ-Ն ԻՐ ՏԱՐԱԾՔԸ ՉԷ
Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի, բավարար փաստերի հիման վրա, մեղադրանք է ներկայացված ռուս գործարար ԳԵՐՄԱՆ ՍՏԵՐԼԻԳՈՎԻՆ, ինչի պատճառով էլ իրենք միջազգային հետախուզական աշխատանքներ են սկսել, որպեսզի վերջինիս կալանավորեն եւ կանգնեցնեն դատարանի առաջ: Վերոնշյալ հայտարարությանն իր սոցիալական պաշտոնական էջում արձագանքել է միջազգային հանրությանն ի տես վերջերս Արցախում գտնվող Գ. Ստերլիգովը. «Ադրբեջանի օրենսդրությամբ քայլեր է ձեռնարկվում իրականացնել միջազգային եւ «ինտերպոլի» միջոցով որոնում Ադրբեջանի տարածքում հանցագործություն կատարած անձի հանդեպ միայն այն դեպքում, եթե հանցագործը գտնվում է Ադրբեջանի տարածքից դուրս: Այսպիսով` Ադրբեջանը հրապարակայնորեն միջազգային մակարդակով խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք չէ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk