Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

ՄԵԾ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԿԱԽՎԱԾ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ

Արխիվ 12-16

ՄԵԾ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԿԱԽՎԱԾ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ

 

Ինչպես եւ սպասվում էր՝ Թուրքիայի շուրջ իրավիճակն օր-օրի, ուղղակի աչքի առաջ շիկանում է: Եվ ամենավտանգավորը՝ Թուրքիայից լարվածությունը, այսպես ասենք, ռազմական տեսքով տեղափոխվում է դեպի հարեւան Սիրիա ու Իրաք՝ էլ ավելի մեծացնելով առնվազն ողջ Մերձավոր Արեւելքը պատերազմի թատերաբեմի վերածվելու վտանգը: Իսկ թե նման իրավիճակն ինչ հետեւանքներ կարող է ունենալ ուղղակիորեն նաեւ Հայաստանի, ինչպես նաեւ՝ ղարաբաղյան հակամարտության համար... Չէ, հաստատ լավ ,հոտեր չեն փչումե: Այնուամենայնիվ՝ փորձենք տեսնել, թե ինչ զարգացումներ են հնարավոր:

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ
Թուրքիայի շուրջ իրավիճակն առանձնապես սրվեց այն բանից հետո, երբ օրերս պայթեցվեց Իրան-Թուրքիայի գազատարը: Դրանից անմիջապես հետո առիթ ունեցանք կանխատեսել, որ էներգետիկ ուղիների պայթեցման այդ ռազմավարությունը դեռ իրեն շատ զգացնել կտա, եւ ահա նախօրեին տեղի ունեցավ հերթական պայթյունը: Այս անգամ հարվածն ուղղված էր իրաքյան  Քիրքուկ- թուրքական Յումուրթալըք նավթամուղին՝ Թուրքիայի տարածքում: Ընդ որում, սա հետաքրքիր մտորումների տեղիք տվող պայթյուն է: Ինչպես գազատարի, այնպես էլ՝ այս նավթատարի վրա հարձակումների մեջ Անկարան մեղադրում է քրդերին: Դրանից զատ՝ ներկայումս Թուրքիան Սիրիայում եւ Իրաքում ռազմական հարվածներ է իրականացնում համաշխարհային ահաբեկչության, ավելի կոնկրետ՝ «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պատերազմի անվան տակ, եւ քրդերն ու ԻՊ-ն էլ իրենց հերթին են խոսում թուրքերի հետ պատերազմի մասին: Բայց ահա նշված նավթատարը սկիզբ էր առնում իրաքյան Քիրքուկից, որը եւ այդ տարածաշրջանի նավթարդյունահանումը քրդերի ձեռքին է:

Հետո՝ մինչ Թուրքիա հասնելը նավթատարն անցնում է մեկ ԻՊ-ի, մեկ՝ քրդերի վերահսկողության գոտիներով, ընդ որում, կան տվյալներ, որ մասնավորապես այդ խողովակաշարով է ԻՊ-ն իր տարածքներից արդյունահանած նավթը ծայրահեղ էժան գներով համաշխարհային շուկա հանում: Եվ, հասկանալի է, այդ մեծ բիզնեսից ԻՊ-ից եւ քրդերից հետո օգտվում է նաեւ Թուրքիան: Ուրեմն ո՞վ է այդ հարձակումն իրականացրել, երբ բոլորն այդ խողովակաշարի հաշվին մեծ փողեր էին աշխատում: Էլ չասած, որ հիմնական «մեղադրյալները»՝ քրդերն ու ԻՊ-ը, այդ կերպ վաճառում են ապօրինաբար արդյունահանված նավթ, եւ պայթյունից հետո այդ հանգամանքը եւս կարող է արտաքին ուշադրության օրակարգային թեմա դառնալ: Ավելին. այս պայթյունները Թուրքիայի համար առիթ էին նույն ԻՊ-ի եւ քրդերի նկատմամբ ավելի կոշտ քայլերի գնալու համար, թե, տեսեք, ահաբեկիչներն իմ տարածքներում գազատարներ ու նավթատարներ են պայթեցնում, բա էլ ինչպե՞ս բանակը չհանեմ նրանց դեմ: Այսինքն՝ քրդերն ու ԻՊ-ը հազիվ թե չհասկանային, որ մեծ աղմուկից բացի` կոնկրետ ռազմական էֆեկտներ չխոստացող այդ հարձակումներն ի վերջո հենց իրենց էին հարվածելու:
Նկատենք նաեւ, որ այս կարգավիճակով պատերազմի մեջ մտնելը Անկարային եւս ձեռնտու չէր: Նախ՝ դա միանգամից սրում է հարաբերությունները Իրանի, Ռուսաստանի, ապա՝ Չինաստանի հետ, մինչդեռ Էրդողանն այս բոլոր ուղղություններով լուրջ տնտեսական հեռանկարներ էր կապում: Երկրորդը. առաջին դեմքով Մերձավոր Արեւելքի այդ մեծ պատերազմական կաթսայի մեջ մտնելը նաեւ ներթուրքական իրավիճակն անկառավարելի դարձնելու հեռանկարներ կարող է ունենալ: Ամեն դեպքում, եթե այդ «հակաահաբեկչական» պատերազմը Անկարային ձեռնտու լիներ, նա Վաշինգտոնի կոչով վաղուց դրա մեջ մտած կլիներ, բայց չմտավ՝ ԱՄՆ-ի հետ այս հարցում եւս կոշտ հակասության մեջ մտնելու գնով: Բայց ահա՝ նախորդ շաբաթվա մեծ ահաբեկչական հարձակումը, խողովակաշարերի պայթեցումները եւ ներթուրքական «հեղափոխական» մթնոլորտն Էրդողանին պարզապես պարտադրեցին ընդունելով վաշինգտոնյան այն հին կոչը՝ մտնել պատերազմական այս մեծ խաղի մեջ: Ավելին՝ հայտարարել Սիրիա ներխուժելու ծրագրերի մասին ու մինչեւ իսկ տեւական ժամանակ հրաժարվելուց հետո Վաշինգտոնի տրամադրության տակ դնել Ինջիրլիքի ռազմաբազան:
Այս բոլոր գործոնները, անշուշտ, եւս մեկ ակնարկ են այն մասին, որ այս պատերազմական սրացումների արմատները պետք է Վաշինգտոնում փնտրել: Ավելին՝ միայն այն փաստը, որ նախօրեին ԱՄՆ-ի Շտաբի պետերի միավորված կոմիտեի ղեկավար նշանակվեց Ժոզեֆ Դաքնֆորդը, ով ՌԴ-ին համարում է Նահանգների անվտանգության թիվ 1 սպառնալիքը եւ համարվում է Ուկրաինային ծավալուն ռազմական օժանդակություն տրամադրելու ամենաակտիվ կողմնակիցներից մեկը, արդեն իսկ հուշում է, որ Վաշինգտոնը կտրուկ սրում է Մոսկվայի հետ հակամարտության ռազմական երանգավորումը:

ՎՏԱՆԳԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՌԵԱԼ Է
Այսպիսով՝ Թուրքիային այս կերպ Սիրիայի ուղղությամբ ակտիվացնելն էլ սկսում է նմանվել նաեւ Մերձավոր Արեւելքում ռուսներին առաջին դեմքով ռազմական հակամարտության մեջ ներքաշելու բազմաքայլ օպերացիայի: Ընդ որում նկատենք, որ նման փորձեր նաեւ Ադրբեջանի ուղղությամբ են նկատվում: Բայց դեռ հարց է՝ Էրդողանն ի վերջո կհամարձակվի՞ ցամաքային զորքեր մտցնել Սիրիա եւ ԻՊ-ից պաշտպանվելու համար բուֆերային գոտի ստեղծելու պատրվակով` փաստացի օկուպացնել այդ երկրի մի հատվածը: Իհարկե՝ ՆԱՏՕ-ի միջոցով նա Վաշինգտոնից խոստումներ ստացավ, թե՝ թիկունքին կանգնած են, միայն թե քրդերին չվնասեն: Սակայն Էրդողանը տեսել է, թե քանի երկիր ոչնչացավ ամերիկյան նման խոստումներին վստահելով: Էլ չասած, որ եթե հաջողությունն ուղեկցի ամերիկյան ծրագրերին, դա Անկարայի համար շատ ավելի լուրջ վտանգ կարող է դառնալ, քանի որ դա միանգամայն ռեալ է դարձնում Քուրդիստան պետության ստեղծման հեռանկարը, որը միշտ էլ Թուրքիայի ուղղությամբ ծավալվելու հայտ է ներկայացնելու: Էլ չասած, որ եթե Վաշինգտոնին հաջողվի ռուսներին պատերազմի մեջ ներքաշել, ապա մյուս բոլորի հետ Թուրքիան էլ կարող է պարզապես ոտատակ գնալ աշխարհի մեծերի այդ պայքարին, առավել եւս, որ Սիրիա զորք մտցնելը, ըստ էության, կնշանակի նաեւ պատերազմ Իրանի հետ: Ընդ որում հուսալ, թե նման ներխուժման դեպքում Մոսկվան եւ Թեհրանը կմնան դիտորդների դերում, միամտություն կլիներ: Էլ չասած, որ նման ներխուժումը, անկախ պատրվակներից, միջազգային նորմերի կոպտագույն խախտում է, եւ Դամասկոսն արդեն հասցրել է Անկարայի գործողությունների հետ կապված բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Եվ այսքանից հետո էլ դեռ կա այս պատմության «մութ ձիուկը»՝ Չինաստանը: Ի՞նչ քայլերի կգնա Պեկինը, որն, ի դեպ, մեկ-երկու ամիս առաջ ռուսների հետ առաջին անգամ Միջերկրական ծովի սիրիական ափերի մոտ ծովային զորավարժություններ անցկացնելով՝ ցույց տվեց, որ սեփական ծանր շահերն ունի այդ գոտում: Հասկանալի է՝ այդ մութ մնացած ուղղությունից գլուխ հանելու համար էր, որ Էրդողանը մեկնեց Պեկին, եւ, թերեւս, այդ այցի արդյունքում է, որ վերջնականապես կկողմնորոշվի Սիրիայի հարցում. մնալ ահաբեկչական հարձակումների, «հեղափոխությունների» թիրախի դերո՞ւմ, թե հավուր պատշաճի ընկալել ամերիկյան մեսիջներն ու հատել սիրիական սահմանը: Ընդ որում՝ «պատահաբար» հենց չինական այցի պահին Հաագայի «ազնվագույն» դատարանը տեղեկացրեց, որ հետաքննություն է սկսել եւ Էրդողանին ու նրա մի քանի կողմնակիցների կարող է հռչակել ռազմական հանցագործներ, այսինքն՝ Պեկինի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակ Էրդողանը նաեւ վաշինգտոնյան այդ սպառնալիքը պետք է հաշվի առնի:
Մյուս բոլոր զարգացումները, անշուշտ, կախված են Էրդողանի այդ որոշումից: Սակայն Իրանին C-300 համակարգեր մատակարարելու հարցի լուծումը, հայաստանյան ռազմաբազայի տեւական ժամանակ հզորացումը ու մինչեւ իսկ՝ մեր երկրին «Իսկանդերներ» մատակարարելու ակնարկները, ինչպես ժամանակին ենթադրելու առիթ ունեցել էինք, նմանվում են ամենածայրահեղ զարգացումներին պատրաստ լինելու ռուսական նախապատրաստական քայլերին: Եվ այն, որ Հայաստանում տեղակայվելիք կամ՝ տեղակայված մոտ 500 կմ հեռահարությամբ միջուկային լիցքեր կրելու ունակ «Իսկանդերները» (տե՛ս նաեւ քարտեզը) Մերձավոր Արեւելքի մեծ պատերազմի ինչպես կանխարգելող, այնպես էլ, պատերազմի դեպքում, «հարց լուծող» ծանրակշիռ գործոն են, հայտնի բան է:
Այսպիսով՝ մեծ պատերա՞զմ, թե հարաբերական խաղաղություն. կախված է Էրդողանի որոշումից: Եվ այդ որոշումն արդեն օրերի խնդիր է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված