Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻՆ ԵՂԻ՛Ր ՊԱՏՐԱՍՏ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻՆ ԵՂԻ՛Ր ՊԱՏՐԱՍՏ

 

Եվ այսպես, Երեւանում արձանագրվել է 43 աստիճան շոգ: Ճիշտ է, պաշտոնապես ոչ ոք այդպիսի թիվ չի հայտարարել, սակայն ԿԳ նախարարի խոսնակ Զոհրաբ Եգանյանի` Երեւանում արված ավտոմեքենայի վահանակի լուսանկարը տեսել են շատ-շատերը: Սակայն չնայած այդ շոգին, «Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանի եւ նրա մամլո խոսնակ Անդրեաս Ղուկասյանի «Ոտքի, Հայաստան» խմբակը շարունակում է Հանրապետության հրապարակում «բողոքի գործողություններ» անվանվող կլոունադան, որին զոհ են գնում ստիպված այդտեղ հերթապահող ոստիկանները եւ խցանումներում հայտնվող վարորդները:

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
Բնականաբար, այդ «բողոքի գործողությունների» տնազը ու դրա կազմակերպիչներին եւ մասնակիցներին ե՛ւ ոստիկանները, ե՛ւ վարորդները հիշում են բոլոր հիշոցներով: Առաջինները` մտքում, քանզի ծառայության մեջ են, երկրորդները` ազատորեն եւ բարձրաձայն:
Բայց միաժամանակ սանասարյանական այդ միմոսությունները մեղադրանքների են արժանանում «Ֆեյսբուքում»: Խոսքը ամենեւին էլ ՀՀԿ-ականների կամ իշխանամետ հայացքներ ունեցողների հնչեցրած գնահատականների մասին չէ, այլ միանգամայն ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ակտիվիստների: Այդ խմբակին մեղադրում են իշխանությանը ծախված լինելու մեջ, եւ կառուցում հետեւյալ «կոնսպիրոլոգիական» շղթան` իբր նրանք սկզբում իրենց միմոսություններով մաքրում են Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի վարկանիշը, վաղը կմաքրեն Վովա Գասպարյանի անունը, իսկ հետո` նաեւ Սերժ Սարգսյանի: Եվ ընդհանրապես, եթե խորանաս տարբեր ընդդիմադիր խմբավորումների հնչեցրած մեղադրանքների մեջ, ապա կստացվի, որ երկրի կեսը, եթե ոչ ավելին, ծախված են Բաղրամյան 26-ին:
Պարզ է, որ, այսպես կոչված, «տիտղոսավոր ընդդիմությանը» ձեռք չի տալիս, որ անգամ կլոունադայի օգնությամբ «Ժառանգությունը» «Ոտքի, Հայաստան» ցուցանակով լրացուցիչ ուշադրություն իր վրա գրավի եւ «երկրորդ շնչառություն» ձեռք բերի:

Սակայն ներընդդիմական քարոզչական կռիվներում այլ շերտեր էլ կան, ուր ներգրավված են ոչ միայն «Ֆեյսբուքի» ընդարձակ վիրտուալ տարածքները, այլեւ միանգամայն «օրինավոր» լրատվամիջոցները: Ահավասիկ` երկու վերնագրեր. «Կզածների հեղափոխությունը» եւ «Մարտի են նետվում «չբացահայտվածները»: Առաջինը Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթից է, երկրորդը` Ռոբերտ Քոչարյանին սպասարկող կայքից: Հիմա տեսնենք, թե իրենց քարոզչամիջոցներով ինչ են իրար եւ ոչ միայն իրար ասում Նիկոլը եւ քոչարյանական ճամբարը:
Եվ այսպես, Փաշինյանի թերթը, հիշատակելով նաեւ քոչարյանական ԶԼՄ-ների անվանումներ, ու ամբողջ հայտնի եռյակը հռչակվում է պիղծ. «Եվ պարզվեց, որ ծախվածը ողջ իրենց պիղծ եռյակ-քառյակ-վեցյակն է: Ու նրանք ձենները կտրեցին, որովհետեւ որեւէ բան ասելուց առաջ պիտի բացատրեին, թե բա էդ ոնց եղավ, որ իմաստուն առաջնորդները ժողովրդին ծախեցին... Ու հիմա Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները սրանց շանս է տվել, որ էլի սկսեն բլբլացնել, որ թեման ունենան` նոր թեժ աշուն, նոր իշխանափոխություն` էն հույսով, որ բոլորը մոռացել են իրենց խոստացած նախկին թեժ աշունների ու ձմեռների մասին, որ բոլորը մոռացել են, որ նախկինում իրենց խոստացած իշխանությունները ավարտվել են եռյակ-մեռյակների խայտառակ կապիտուլյացիայով»: Ու վերջում նաեւ այսպիսի դարձվածք ոսկեղենիկ հայերենով. «Կզած եռյակի գաղափարական առաջնորդները ժողովրդին փորձում են համոզել, որ...»: Դե ինչ, այն, որ եռյակ կոչեցյալը պիղծ է, դա ճշմարտություն է, որ բանի պիտանի չեն` նույնպես, սակայն ինչպե՞ս եղավ, որ ժամանակին Նիկոլի կողմից պաշտված Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում խաթեր 2008-ի մարտի 1-ին Նիկոլը ցուցարարներին առաջնորդեց դեպի մահ եւ այնուհետ ում ձեռքով կազմված ցուցակով անցավ խորհրդարան, դարձավ «պիղծ» եւ «կզած»` հենց Նիկոլի համար:   
Բայց, բնականաբար, քոչարյանականներն էլ ետ չեն ընկնում: Շատ դիպուկ է քոչարյանական քարոզչի կողմից ընտրված ծածկանունը` Սամվել Խաչագողյան, քանզի խաչագողությունը թերեւս քոչարյանական կլանի ամենասիրելի զբաղմունքներից մեկն է: Եվ այսպես, տեսնենք, թե ինչ թեզեր է առաջ տանում հարգարժան Խաչագողյանը: Այսպես, նա «ստի ու կեղծի տարածման առաջամարտիկներ» է որակում «1in.am» եւ «Lragir.am» կայքերը, եւ պնդում, որ Բաղրամյան 26-ի «քարոզչամեքենան բազում թեւեր ունի: Կան «արեւմտամետներ», «ռուսամետներ», «թունդ ընդդիմադիրներ», «անկախներ», «քաղաքացիականներ», «սլիվնոյ բաչոկներ»: Մի խոսքով, ամեն տեսակի «կենդանի» կա»:
Իսկ այժմ կրկին հիանալով ոսկեղենիկ հայերենով` անցնենք հարգարժան Խաչագողյանի նկարագրած «չբացահայտվածները» բաժնին: Դե, այդտեղ հիշատակվում են «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը եւ նույն Նիկոլ Փաշինյանը, սակայն ոչ այնքան պատգամավորի, որքան ԶԼՄ ղեկավարի կարգավիճակով. «Նիկոլը գործում է «Սահմանադրական փոփոխությունը կեղծ օրակարգ է» բանաձեւի շրջանակներում եւ «Հազարամյակն առանց ռեժիմի» կարգախոսի ներքո: Արամի ու Նիկոլի տարբերությունն այն է, որ առաջինը գրեթե չի թաքցնում, որ Սերժի օգտին աշխատելն իր համար մաքուր բիզնես է, եւ անձնական ոչինչ չունի այլոց դեմ` «Փողին մուննաթ» թեմայով: «Առավոտի» գլխավոր խմբագրի մոտ խոպանչու հոգեվիճակ է. ոչ մի էմոցիա, «ջըսթ մանի»:
Լավ, այլեւս քարոզչական մեջբերումներով չծանրաբեռնենք ընթերցողին, քանզի դա կլինի կոպիտ բռնություն ուղեղի նկատմամբ, եւ ընդամենը նշենք այն փաստը, որ ընդդիմադիր տարբեր խմբավորումներ քարոզչական դաշտում իրար կոտորում եւ փչացնում են` աշնանն ընդառաջ:

ԻՆՉՊԻՍԻ «ՃՏԵՐ» ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՇՎԵԼ ԱՇՆԱՆԸ
Ընդդիմադիր քարոզչամեքենաները փոխադարձաբար իրար այնքան են մեղադրում ծախվածության մեջ, որ ակամա հիշում ես Արթուր Մեսչյանի խոսքը. «Ամեն ինչը վաճառվում է, եւ բոլորն են վաճառում»: Հայտնելով մեր համաձայնությունը մաեստրոյի դիպուկ բանաձեւին` այժմ փորձենք մատնանշել, թե հանուն ինչի են ընդդիմադիրներն իրար այդքան վարկաբեկում եւ փչացնում:
Պարզ է, որ ընդդիմադիր դաշտի տարբեր հատվածները ըստ էության ոչինչ չեն կարող ասել սահմանադրական փոփոխությունների նախագծի կոնկրետ տեքստի մասին: Չէ՞ որ միանգամայն անհասկանալի կլինի` ինչո՞ւ հանկարծ «քըխ» դարձավ այն Սահմանադրությունը, որով պետք է երաշխավորվի իրենց պահանջած 100 տոկոս համամասնական ընտրակարգը, կատարվի իրենց իսկ պահանջը` ընդդիմությանը գործառույթներով եւ արտոնություններով օժտելու վերաբերյալ, նվազեցվեն ՀՀ նախագահի «միապետական լիազորությունները», ինչը նույնպես հենց նրանց պահանջն է: Հասկանալի է, որ միանգամայն գեբելսյան տարբերակով մոգոնելով այն թեզը, իբր նոր Սահմանադրությունը ստեղծվում է զուտ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունը վերականգնելու համար, ընդդիմադիր դաշտի տարբեր հատվածները փորձելու են Սահմանադրություն փնովելու վրա միավորներ հավաքել: Այսինքն` տեսեք-տեսեք, թե ինչ անձնվիրաբար ենք պայքարում ընդդեմ «բռնապետությունը հավերժացնող» փաստաթղթի:
Սակայն այդ նույն «Սահմանադրությունը քրֆելու» գործում նրանք մրցակից են, եւ նրանցից յուրաքանչյուրն ուզում է ներկայանալ միակ ազնիվի ճերմակ պատմուճանով, իսկ մյուսներին ներկայացնել որպես պիղծ ծախվածներ:
Բայց իրականում ընդդիմադիր դաշտում գրեթե բոլորը պատրաստ են ծախվելու` անկախ նրանից, թե ով է գնորդը եւ ինչքան գին կտա: Ժողովուրդը ցանկություն չի արտահայտում «գնորդ» դառնալու, ժողովրդի տված գինը պարզ երեւում է, թե ինչքան քչերն են գալիս դիտելու սրանց թամաշաները: Սակայն այլ գնորդներ միանգամայն կարող են լինել, ու նրանց աչքում սեփական գինը բարձրացնելու համար է արվում մյուսներին այդպես սանձարձակ վարկաբեկելը եւ «ամենալավն ու ազնիվը» ներկայանալու նպատակով արվող միմոսական կապիկությունները:
Գին տվող կարող է լինել «քեռի Սեմը», քանզի նրան պետք են իրավիճակը խառնող եւ սրող, մթնոլորտը շիկացնող եւ գաղջով պատող դերակատարներ: Գին տվող կարող է լինել եւ Ռոբերտ Քոչարյանի կլանը, քանզի նա թերեւս միակն է, ով կարող է` ի դեմս նախագահական ուղղակի ընտրությունների ինստիտուտի պահպանման, շանս ունենալ վերադառնալու իշխանության: Պարզ է, որ Սեդրակիչին լրացուցիչ ուժեր կարող են եւ պետք գալ: Տեսականորեն կարող է գնորդ լինել եւ Բաղրամյան 26-ը, որին այդքան հաճախ հիշատակում են, ու, ասենք, ինչ-ինչ իմիտացիաներ անելով` առաջադրանքներ տան: Բայց ընդամենը տեսականորեն, քանզի իշխանության ինչին են պետք այնպիսի թույլիկ եւ վարկաբեկված ուժեր եւ գործիչներ, որոնք հազիվ կարողանում են մի ավտոբուս բողոքավոր ժողովուրդ հավաքել:
Դե ինչ, թող ամբողջովին իրենց սպառած, քաղաքական դիակի վիճակի հասած «նարնջագույն» ընդդիմադիրները իրենց սրտի ուզածի չափ փչացնեն զմիմյանս: Պարզապես լավ կլինի, որ այս ամառային շոգուկրակին մեր քաղաքացիներից գոնե նրանք, ովքեր կարող են իրենց ամառային հանգիստ թույլ տալ, թող չայցելեն լրատվական կայքեր եւ չմտնեն «Ֆեյսբուք», քանզի սանձարձակ քարոզչական նյութերը կարող են էական վնաս հասցնել առողջությանը եւ հոգու անդորրին: Չէ՞ որ նյութի սկզբում հիշատակած +43-ը Զոհրաբ Եգանյանի ավտոմեքենայի վահանակի վրա ցույց է տալիս ոչ թե քաղաքականության իրական շիկացածությունը, այլ օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում: Իսկ քաղաքական մանրիկ առեւտրին նախապատրաստվողների հասանելիքը սուպերմարկետի մեկ սայլակի ծավալն է: Ավելիին արժան չեն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված