ՍԱ ԷԼ «ՍԱՄՍՈՒՆԳԻ» ԽՈՍՏԱՑՎԱԾ «ԳԱՐԱՆՏԻԱՆ»
Արխիվ 12-16ՍԱ ԷԼ «ՍԱՄՍՈՒՆԳԻ» ԽՈՍՏԱՑՎԱԾ «ԳԱՐԱՆՏԻԱՆ»
Երեկ խմբագրություն էր զանգահարել մեր մշտական ընթերցողներից մեկը` Անահիտ Մկրտչյանը, ով «Սամսունգ» հեռախոսների խանութից ընդամենը մեկ ամիս առաջ ապառիկով հեռախոս էր գնել: Նրան տվել էին փաստաթուղթ, որ եթե մեկ տարի ժամկետի ընթացքում հեռախոսը փչանա, կամ ինչ-որ խնդիրներ առաջանան, կարող է հանգիստ դիմել սպասարկման կենտրոն: Քսան օր օգտագործելուց հետո խնդիրներ են առաջացել, եւ գնորդը դիմել է Սարյան փողոցի «Սամսունգի» սպասարկման կենտրոն: Սակայն նրան ընդամենը ոչ կոռեկտ տոնով հետեւյալ պատասխանն են տվել. «Շատ էլ, թե ասինք գարանտիայի մեջ է, ամեն ասածի էդքան լուրջ եք վերաբերվում: Մի խոսքով` էս խնդիրը գարանտիայի մեջ չի մտնում»:
Մենք եւս փորձեցինք «Սամսունգից» պարզաբանումներ խնդրել, սակայն մեզ տվեցին հետեւյալ պատասխանը. «Հաճախորդին արդեն ասել ենք` ինչն է խնդիրը: Համ էլ, ինչ իմանանք` լրագրող եք, որ Ձեզ էլ ասենք»:
Ոչինչ, կան նաեւ նման հարցերով զբաղվող պատկան մարմիններ, այնպես որ, այս թեման դեռ շարունակություն կունենա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk