ՀԿ-Ի ՂԵԿԱՎԱՐ. «ԲԺԻՇԿՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՍՊԱՌՈՂԸ ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ»
Արխիվ 12-16ՀԿ-Ի ՂԵԿԱՎԱՐ. «ԲԺԻՇԿՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ
ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՍՊԱՌՈՂԸ ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն դեղերի տրամադրման գործընթացում ուսումնասիրությունն է արվել: Իսկ դեղերի տրամադրման, ավելի կոնկրետ` անվճար դեղորայքի տրամադրման, այսպես ասած, առաջին օջախները պոլիկլինակներն են եւ այնտեղ աշխատող բժիշկները, «Իրավունքը» Բաբկեն Պիպոյանից պարզեց` ինչպիսի կարծիք ունի բժիշկների որակավորման նոր համակարգի մասին:
Հիշեցնենք` «Իրավունքի» հետ զրույցում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ի պատասխան մեր հարցադրմանը, թե դժգոհություններ կան պոլիկլինակների բժիշկներից, ասել էր. ««Ես ձեր ասածը լիարժեքորեն չեմ ընդունում, քանի որ վստահ եմ` մեր մասնագետները լավն են: Եթե մեկ-երկու դժգոհություն կա, այնպայման դրա դիմաց տասնյալ լավ արձագանքներ կան: Գնացեք պոլիկլիկաներ, ինչքան մարդիկ են դիմում: …Մասնագիտական զարգացումը լուրջ խնդիր է ոչ միայն պոլիկլինիկական, այլեւ բոլոր մասնագետների համար: Երկրորդ ընթերցմամբ մասնագիտակական շարունակական զարգացման մասին օրենքում փոփոխություն պիտի արվի, որը կխթանի մասնագետների ինքնաուսուցումը: Լինելու է նոր համակարգ, որի շնորհիվ ոչ միայն ստիպված, այլեւ ինքնագիտակցաբար մասնագետները բարելավվեն իրենց ունակությունները, որպեսզի հինգ տարի հետո ստանան հավաստագիր»:
Պիպոյանի խոսքով` այս համակարգում բժշկի ծառայությունից օգտվողը`սպառողը, որեւէ դերակատարություն չունի եւ չի կարող իր խոսքն ասել: «Չի բացառվում` բարձր որակավորում ունեցող բժիշկը զրկվի որակավորումից, քանի որ հիվանդներ բուժելու պատճառով չի հասցրել վերապատրաստումների մասնակցել»,- եզրափակեց Պիպոյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk