ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ. «ՈՐՈՇ ԲԺԻՇԿՆԵՐ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԴԵՂԵՐԻ ՎԵՐԱՎԱՃԱՌՔՈՎ»
Արխիվ 12-16ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ. «ՈՐՈՇ ԲԺԻՇԿՆԵՐ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ
ԴԵՂԵՐԻ ՎԵՐԱՎԱՃԱՌՔՈՎ»
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն դեղերի շուկայում անցկացրել է ուսումնասիրություն: Մասնավորապես, ՀԿ-ն պարզել է դեղերի տրամադրման ընթացակարգը: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները: Մինչ այդ, բանախոսը դրական միտումների մասին խոսեց.
«Երկու դրական միտում ենք նկատել ուսումնասիրություն կատարելիս: Կա պատրաստակամություն վերացնել ոլորտի խնդիրները եւ որոշակի օրենսդրական նախաձեռնությունների ընդունման դեպքում առողջապահական խնդիրներ կլուծվեն, այդ թվում նաեւ` դեղերի տրամադրման գործընթացին առնչվող խնդիրները:
Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ առողջապահության նախարարության հետ կա նախնական պայմանավորվածություն` իրականացնել մոնիտորինգային ուսումնասիրություն»:
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտի խնդիրներին, Բաբկեն Պիպոյանի խոսքով, ցավոք սրտի, հայրենական արտադրության դեղը նույն վստահությունը չի ներշնում հանրությանը, ինչքան եվրոպական արտադրողը:
Խնդիրներից մեկն էլ առնչվում է դեղերի տրամադրման գործընթացին. «Կա եթե հիվանդը հրաժարվում է դեղից, նա հասկանում է` ժամանակի ընթացքում գուցե այդ դեղը փոխարինվի մյուսով: Բայց եթե հիվանդը հրաժարվի իրեն տրվող դեղերից, ապա հետագայում դրանց փոխարինիչերը չի ստանա: Այդ պատճառով հիվանդը ստիպված դեղը ձեռք է բերում: Եթե հիվանդը դեղը ստիպված է ձեռք բերում, ապա կոռուպցիոն ռիսկեր են առաջանում»:
ՀԿ-ն ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել է մեկ այլ խնդիր: Եթե անգամ քաղաքացին ցանկանում է, որ իրեն տան 117 դրամանոց դեղ, բայց մեկ այլ ընկերություն առաջարկում է 44 դրամով դեղ, պետությունը ստիպված գնում է 44 դրամանոց դեղը, քանի որ գնումների մասին օրենքը դա է պահանջում:
Երեխաներին տրվող արտոնությունների հարցում, որքան էլ զարմանալի թվա. իրազեկվածությունը,, ՀԿ-ի ղեկավարի խոսքով, ցածր մակարդակի վրա է մեծահասակների իրազեկվածության համեմատ:
Բաբկեն Պիպոյանի տեղեկացմամբ քիչ չեն դեպքերը, երբ հիվանդները գնում են բժշկի, դեղ չկա: «Պոլիկլինիկան ասում է` դեղ չկա: Եթե քաղաքացին թեժ գիծ է զանգահարում, հետեւողական է լինում, հնարավոր է հասնել ինչ-որ բանի, բայց դրա պատճառով էլ ամենավստահելի բժիշկը կորցնում է հիվանդի եւ խնդիրների առաջ կանգնում»,- մանրամասնեց ՀԿ-ի ղեկավարը:
Մի տհաճ երեւույթ եւս բացահայտել է ՀԿ-ն. հաճախ որոշ բժիշկներ գաղտնի զբաղվում են դեղերի, այսպես ասած, վերավաճառքով. «Բուժհաստատություն չհաճախող առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամներին օրենքով հասանելի է պետպատվերի շրջանակում տրվող դեղորայքը: Բժիշկը կապի մեջ է մտնում համապատասխան քաղաքացու եւ բուժհաստատության հետ համագործակցող դեղատան հետ, ձեռքբերում հաշմանդամին հասանելիք, բայց նրան չտրված դեղորայքը, ապա այն հետագայում վերավաճառում այն մարդուն, ով անվճար սրանից օգտվելու իրավունք չունի»:
Անդրադառնալով անվճար տրվող դեղորայքին` ՀԿ-ի ղեկավարն առաջարկում է նոր համակարգ ներդնել: Անվճար դեղորայքի գումարը տալ քաղաքացուն, եւ թող նա որոշի` այդ գումարի չափով դեղ գնի, եթե մի փոքր էլ իր գրպանից ավելացնի, գնի ավելի թանկ եւ իր կարծիքով ավելի թանկը:
Իսկ բուժհաստատությունն ինչպես համոզվի, որ այդ գումարը քաղաքացին իրոք ծախսել է դեղորայք գնելու համար: «Թող դեղերի գնման փաստաթղթեր ներկայացնի»,- առաջարկում է Բաբկեն Պիպոյանը:
Ի դեպ, այս համակարգը Մոսկվայում ժամանակին ներդրվեց, սակայն չարդարացրեց, քանի որ քաղաքացիներն այդ գումարը ծախսում էին ամեն ինչ վրա, բացի դեղ գնելուց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk