Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԵԹԵ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴ

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ,  ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ…»


Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը շարունակվում  է քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակների կողմից:  «Իրավունքը» փորձեց  «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար,  ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին  պաշտոնակատար նախկին ՀՀՇ-ական Դավիթ Շահնազարյանից,  սակայն  վերջինս հրաժարվեց որեւէ խոսք ասել, քանի որ առաջիկայում այդ մասին մանրամասն  խոսելու է:

Քաղաքական  գործչին ուղղեցինք մեկ այլ քաղաքական հարց` Ռոբերտ Քոչարյան-Արթուր Բաղդասարյան- Արա Աբրահամյան եռյակի ձեւավորման  մասին  լուրերը որքանով են իրական եւ  հնարավոր է այդ եռյակը  այդ ձեւաչափով մուտք գործի քաղաքական դաշտ:  Ռոբերտ Քոչարյանը անունը լսելուց հետո  հարցը նյարդայնացրեց նախկին պաշտոնյանին. «Դա կնշանակի, որ մենք շատ  հիվանդ հասարակություն ունենք, որ Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյանի նման պետական հանցագործները  մտածում են  քաղաքականություն վերադառնալու մասին»:

Հստակեցրինք`  խոսքը   ոչ թե Վարդան Օսկանյանի, այլ  Քոչարյանի հետ Արթուր Բաղդասարյանի ու Արա Աբրահամյանի մասին է. «Արդեն ասացի: Հենց էդպես էլ ցիտեք` պետական հանցագործներ»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ