ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԱԼԻԵՎԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԱԼԻԵՎԻՆ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ...». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, 1994-95 թթ-ին ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանը ԼՂ խնդրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ պետք է Ալիեւին շնորհակալություն հայտնել, քանի որ նա ապացուցեց`Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Ըստ Շահնազարյանի` Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Լոնդոն մեծ ճնշում է Ադրբեջանի վրա:
Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը`1993-ին ՀՀ կառավարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որի իմաստն այն է, որ ՀՀ-ի բոլոր ճանապարհները բաց են Նախիջեւանի համար եւ ՀՀ կառավարությունը երաշխավորում է բոլոր ճանապարհների անվտանգությունը. «Սա նաեւ ուղղակիորեն Ադրբեջանի վրա ճնշում է՝ մտածել այդ մասին, որովհետեւ այդ դեպքում Նախիջեւանն է դուրս մնում»:
Մանրամասները` տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
