«ԹՈՒՐՔԻԱՆ ԿՏՐՈՀՎԻ 2020-2025 ԹԹ-ԻՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԹՈՒՐՔԻԱՆ ԿՏՐՈՀՎԻ 2020-2025 ԹԹ-ԻՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կետրոնի ղեկավար Արա Պապյանը բազմիցս է խոսել մոտ ապագայում Թուրքիայի տրոհման մասին: «Իրավունք»-ի հետ զրույցում քաղաքագետը վերահաստատեց իր տեսակետը եւ անգամ հստակ ժամանակ ասաց` 2020-2025 թթ-ին: Հենց այն նույն ժամանակ էլ կստեղծվի քրդական պետությունը: «Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, քանի որ առաջ է գալու հայկական հարցը»,- կարծում է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Էրդողանի վերջին հայտարարություններին եւ քրդական խնդրին այդքան կոշտ գնահատական տալուն, Արա Պապյանի խոսքով` քրդական գործոնը միշտ եղել է լուրջ մարտահրավեր Թուրքիայի ամբողջականության եւ տարածաշրջանի համար: «Ասադի ռեժիմի թուլացման եւ Արեւմուտքին կողմից քրդերի աջակցումը դառում է լուրջ գործոն: Ու եթե հանկարծ քրդերը Սիրիայում գան իշխանության համար, դա իսկական մարտահրավեր կլինի Թուրքիայի համար»,- վերլուծում է «Մոդուս Վիվենդի» կետրոնի ղեկավարը:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk