ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՆ ԵՎ ԲԵՆԻՏԵՍԻՆ՝ՍԹԱՓՎԵՔ
Արխիվ 12-16
ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՆ ԵՎ ԲԵՆԻՏԵՍԻՆ՝ՍԹԱՓՎԵՔ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն անդրադարձել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ Մադրիդի «Ռեալի» իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսի միջեւ ստեղծված հեռակա «պատերազմին»։ Վիսենտե Դել բոսկեն հույս է հայտնել, որ մարզիչները գիտակից կլինեն եւ խելամիտ կգործեն: «Բենիտեսը եւ Մոուրինյոն պետք է սթափվեն եւ կենտրոնանան աշխատանքի վրա»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
Հիշեցնենք, որ Բենիտեսի կինը հայտարարել էր, որ իր ամուսինը ստիպված է լինում թիմում շտկել Մոուրինյոյի ստեղծած խառնաշփոթը։ Պատասխանելով այս հայտարարությանը Մոուրինյոն, խորհուրդ էր տվել Բենիտեսի կնոջը հետեւել ամուսնու դիետային:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk