ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

Ո՛Չ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ. ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԲԻԶՆԵՍԻՑ, ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

Ո՛Չ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ.  ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԲԻԶՆԵՍԻՑ,

ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 

Հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը «Իրավունք»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այս թեև բիզնես-ոլորտի ներկայացուցիչներն առանձին դեպքերով բողոքներ ներկայացրել են, սակայն դա համակարգված բնույթ չի կրել, իսկ հիմա նրանք առաջին անգամ ներգրավվելու են Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն պայքարում:

«Այսօրվա քննարկման ժամանակ պարզ դարձավ, թե ինչքան կարևոր է, երբ բիզնեսը թափանցիկ է աշխատում: Մի կազմակերպություն ներկայացրեց, թե ինչպես է պայքարում կոռուպցիայի դեմ: Դա շատ է օգնելու կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին և՛ խնդիրները վերհանելու, և ՛ որպես օրինակ ներկայացնելու համար, թե ինչպես են իրենք կաշառքներ չվճարելով  փորձում  օրինական ճանապարհով գնալ»,- ասաց Ս. Քրմոյանը:

Նա նաև նշեց, որ փորձելու են հորդորել բիզնեսմեններին, որ հակակոռուպցիոն պայքարի ճանապարհին համագործակցեն իշխանությունների հետ: Խնդիրները, որոնք կբարձրացվեն կառավարությունը  կփորձի  կոնկրետ լուծումներ գտնել:

«Ես անձնապես վստահ եմ, որ եթե նույնիսկ փոքր քայլերից էլ սկսենք մենք արդյունք  կունենանք: Ես որպես քաղաքացի կօգտվեմ այն ծառայությունից, որը մաքուր է աշխատում: Ի վերջո բիզնեսն է տնտեսության հիմքը և ինչպես ես, այնպես էլ ամբողջ պետական պաշտպանական ու կառավարման համակարգը, որպես պետական ծառայողներ նմանատիպ հարկատուների միջոցներից ենք աշխատավաձ ստանում»,- ասաց է Քրմոյանը:

Նրա խոսքով ապագայում փորձ է արվելու կոռուպցիայի պայքարի ռազմավարության մեջ նշված  բյուրոկրատական քաշքշուկների նվազեցման և պետական ապարատի արդյունավետ գործունեության համակարգ  ստեղծել: Փորձելու են նաև կառավարությանը տարբեր առաջարկներ ներկայացնել փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողներին իրազեկելու և  նրանց համար հստակ խաղի կանոններ սահմանելու միջոցով:

«Մենք նման քննարկումներից դասեր ենք քաղում և փորձելու ենք առաջարկությունների հիման վրա մեխանիզմներ ստեղծել: Մենք շահագրգիռ կազմակերպությունների հետ նախատեսում ենք ավելի հաճախ հանդիպել, որպեսզի ոչ միայն խնդիրները քննարկենք, այլև դրանց լուծման մեխանիզմները գտնենք»,- ասում է Ս. Քրմոյանը:

Մնում է  հույսով սպասել, որ քայլ առ քայլ առաջ գնալով կառավարությանը իսկապես  կհաջողվի 21-րդ դարի պահանջներին համահունչ գրավիչ բիզնես միջավայր ստեղծել և ամեն ինչ անել, որ ոչ թե բիզնեսը դեռ ծնված խեղդվի, այլ՝  ապրի, զարգանա, նոր աշխատատեղեր ստեղծի ու  դեռ բազմանա:

ԱՐՄԻՆԵ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված