Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԼԻՄԱՆ 100 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՓՈՓՈԽՎԻ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈՔ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԼԻՄԱՆ 100 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՓՈՓՈԽՎԻ

 

Հանրապետության տարածքը հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:  Հուլիսի 28-30-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին` +40 աստիճան:   Այսպիսի շոգի  դեպքում նորից լսում ես խոսակցություններ այն մասին, թե Հայաստանն առաջիկա 50-100 տարվա ընթացքում ամբողջությամբ կլինի ջերմային տաք գոտում Հնդկաստանի, աֆրիկյան պետությունների նման: Ասել է թե` ցուրտ ձմեռ որպես այդպիսին չի լինի:

Թե որքանով են այս խոսակցությունները մասնագիտորեն հիմնավորված, պարզեց «Իրավունքը»  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից: «Որպես մասնագետ` կարծում եմ, որ նման  էական փոփոխություն մեր երկրի տարածքում չի լինի: Դրանք ընդամենը թեզեր են,  տարբեր կլիմայական սցենարներ, որոնք  գիտականորեն հիմնավորված ու ապացուցված չեն: Կա նաեւ հակառակ կարծիքը` երկրագնդի կլիման կցրտի»,-պարզաբանեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ