«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

ՕԵԿ-Ը ՆԵՐՍԻՑ ՊԱՅԹԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ը ՆԵՐՍԻՑ ՊԱՅԹԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ


Սահմանադրական բարեփոխումների   նախնական տարբերակը` յոթ գլուխներն արդեն հրապարակվել են: Ընդդիմադիրները, սակայն,  նախնական տարբերակը համարում են իշխանության վերարտադրությունն ապահովող տարբերակներից մեկը: Իսկ ի՞նչ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ ՕԵԿ-ը, պարզեց «Իրավունքը» ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից: «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ՕԵԿ-ը  գրավոր տարբերակով հինգ առաջարկ է ներկայացրել: Առաջարկները քննարկել է հանձնաժողովը եւ  հանձնաժողովի նախագահի մակարդակով մեզ գրավոր պատասխանել է, որ սկզբունքնորեն դեմ չեն: Նախնական տարբերակում, սակայն, մեր առաջարկների մի մասը  տեղ չեն գտել այնպիսի ձեւակերպմամբ, ինչպիսին մենք էինք առաջարկել: ՕԵԿ-ը կքննարկի սահմանադրական  բարեփոխումների  նախնական տարբերակը, որից հետո կհայտնի իր կարծիքը»,- պատասխանեց  ՕԵԿ-ականը:

- Պրն Մարգարյան,  ընդդիմությանը  սահմանադրական բարեփոխումները հնարավորություններ են տալիս…

- Ես չեմ խոսում այն դրականի մասին, որը կա սահմանադրական բարեփոխումներում: Դե եկեք ուսումնասիրեք  գործող սահմանադրությունն ինչով էր վատ: Պետք է ամեն ինչ անել, որ լուծվի կարեւոր հարց` քաղաքական մենաիշխանության բացառումը, այլ ոչ թե ընդդիմությանը լիազորություններ տալ:

- Իսկ  համամասնական ընտրակարգի ներառումը չի?  վերացնում քաղաքական մենաիշխանությունը:

- Ոչ:

- Ըստ Ձեզ` իշխանությունը  չի՞  կարող այլ տարբերակով վերարտադրվել:

- Մեր նպատակն է ամրագրել այնպիսի նորմեր, որոնք սահմանադրորեն կապահովի քաղաքական մենիշխանության վերացում: Սա է կարեւոր: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մարզերից եւս պատգամավորներ լինեն ԱԺ-ում համամասնական ընտրակարգով: Իսկ սահմանադրական բարեփոխումների այս նախագծում խոսվում է  լողացող պատգամավորների թվով համամասնական ընտրակարգի մասին: Ես նման  բան որեւէ երկրում չեմ հանդիպել:

- «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մտավախություն ունի, որ  սահմանադրական  բարեփոխումների հաստատվելու դեպքում  ընդդիմադիր կուսակցությունները ներսից կպայթեն իշխանական «ագենտների» միջոցով:

- Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է կազմված լինի կայուն քաղաքական գործիչներից, որպեսզի նման խնդիր չառաջանա: Մեր քաղաքական ուժը օջախ է ու ընտանիք: Մենք ոչ պայթելու, ոչ վախենալու խնդիր չունենք:

Եվս մեկ հարց` թեմայից դուրս: Որտե՞ղ եք հանգստանալու:

- Գյումրիում:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ ՓաշինյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված