ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

«Ինչո՞ւ պիտի Գանձան ունենա Տերյանի տուն-թանգարան, մենք Ջիվանունը չունենանք»

Արխիվ 12-16

«ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԳԱՆՁԱՆ ՈՒՆԵՆԱ ՏԵՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, ՄԵՆՔ ՋԻՎԱՆՈՒՆԸ ՉՈՒՆԵՆԱՆՔ»

 

 

Օրերս Ջավախքի Կարզախ գյուղում կատարվեց մեծանուն աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը: Իսկ աշուղական երգարվեստի վարպետի 170-ամյակին` մյուս տարի, տուն-թանգարանն արդեն իսկ իր հյուրընկալ դռները կբացի: Նշենք, որ թանգարանի հիմնումը նախաձեռնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն ու աշուղի ծոռը` ՍՊԱՐՏԱԿ ԲԱՆԳՈՅԱՆԸ, իսկ ճարտարապետական եւ շինարարական նախագծերը մշակվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ: Իսկ թե ինչու էր անհրաժեշտ սպասել մինչեւ անվանի աշուղի 170-ամյակին, որպեսզի ստեղծվեր տուն-թանգարանը, «Իրավունքը» լինելով Ջիվանու հայրենի գյուղում` պարզեց հենց Ս. Բանգոյանից ու նրա տիկնոջից:


«ԷՍԻ ՄԵՐ ՊԱՊԻ ՏՈՒՆՆ Է, ԷՍԻ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՏՈՒՆ ՉԻ»


«2005 թվականին խաբար արեցին, թե հորեղբորս որդու կինը որոշել է վաճառել մեր պապի տունը: Իմանալուն պես` նստեցի մեքենա ու խելագարված քշեցի դեպի գյուղ»,- մեզ հետ զրույցում նշեց աշուղի ծոռն ու մանրամասնեց. «Հորեղբորս կինն էր Ջիվանու տանն ապրում: Հիմա էլ է ողջ` 80-անց կին է: Նա տները վաճառել էր մեր հարեւանին, բայց դեռ փողը չէր վերցրել: Երբ եկա գյուղ, ասացի` այ հորեղբոր կին, դու այս տունը ո՞նց ես վաճառել, էսի մեր պապի տունն է, էսի վաճառելու տուն չի: Ինքն էլ թե` արդեն վաճառել եմ: Հարցրեցի` ինչքա՞ն փող են տվել, ասաց 2 հազար դոլար: Բացատրեցի, որ պատրաստ եմ 4 հազար դոլար տալ, մենակ թե էս տունը չվաճառվի»: Ս. Բանգոյանը սրտնեղած պատմեց նաեւ, որ հարեւաններն իրենից դրա համար նեղացել են. «Ասում են` ինչի՞ տունը ձեռքներից առար: Բայց չէ որ եկա, փողը տվեցի, տունն առա: Ուրիշ ազգն ի՞նչ գործ ունի, գա մեր պապի տունը նստի: Անմիջապես ամեն ինչը դասավորեցի ու ասացի, որ էս տունը գնել եմ, որպեսզի դարձնենք թանգարան: Հիմա էլ այդ պահը եկել հասել է, որ թանգարան պետք է շինենք»:

«ՊԵՏՔ Է ԼՐԻՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ, ՓՏԵԼ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ»


Թե ինչպես պետք է անվանի աշուղի այսքան դժվարությամբ ձեռք բերված տունը դառնա տուն-թանգարան, Ջիվանու ծոռն ընդգծեց. «Պետք է լրիվ վերանորոգվի, փտել է ամբողջությամբ: Իհարկե, հնությունը պահպանելու ենք, բայց այնտեղ մի քանի սենյակ կա լրիվ փտած է, պիտի անպայման փոխվի»: Ի դեպ, տան հենց այն հատվածը, որտեղ ապրել է Ջիվանին, երկար տարիներ ծառայել է որպես անասնագոմ: Այս մասին մեր զրուցակիցն ասաց. «Հորողբորս տղեն Ջիվանու տները գնել է ու 1964 թվականին կից նոր սենյակներ շինել: Իսկ այն հատվածը, որտեղ Ջիվանին է ապրել, օգտագործել է որպես գոմ»:

«ՋԻՎԱՆԻՆ ՄԵՆԱԿ ՄԵ՞ՐՆ Է»


Ի վերջո, ինչո՞ւ է Ջիվանու տունը թանգարանի վերածելու հարցը միայն մնացել Սպարտակ Բանգոյանի ուսերին, պարզվեց, որ նրան էլ է այդ հարցը հուզում. «Ես այս գյուղի համար այնքան բան եմ արել` քանի տարի է  Ջիվանու տոնակատարությունն եմ հովանավորել, եկել եմ ճամփա եմ շինել, ալյուր եմ բաժանել գյուղացիներին, գյուղի դպրոցը մինչեւ հիմա հովանավորում եմ: Բայց, երեւի, մենք էլ որ չմիջամտեինք այս գործին, էլի այսպես կմնար: Կինս միշտ ասում է` Ջիվանին մենակ մե՞րն է, չէ՞ որ մեր ազգինն է, բայց ոչ մեկ տիրություն չի արել, բացի մեզնից: Ինչո՞ւ պիտի Գանձան ունենա Վահան Տերյանի թանգարան, մենք աշուղ Ջիվանու թանգարան չունենանք մեր գյուղում, ամոթ կլիներ մեզ»: Սակայն այս հարցով հպարտ ջավախքցին ոչ մի անգամ չի դիմել Կարզախի գյուղապետին. «Ինչքան կարող ենք, անում ենք, գյուղապետի հետ ի՞նչ գործ ունենք: Ես 15 տարի է այս գյուղին հովանավորում եմ, բայց մեր գյուղացի մեծահարուստներ կան, որ ո՛չ մեկն էլ ո՛չ մի բան չի անում»:

«ՄԻՆՉ ԱՅԴ, ԳՅՈՒՂՈՒՄ ԱՇՈՒՂԸ ՉՈՒՆԵՐ ՈՐԵՎԷ ՔԱՆԴԱԿ»


Առիթ ունեցանք զրուցելու նաեւ Սպարտակ Բանգոյանի կնոջ` տիկին ՍՎԵՏԼԱՆԱՅԻ հետ, ով նախեւառաջ նշեց. «Ջիվանուն մենք չենք տեսել, սակայն միշտ մտածել ենք նրան անունով տուն-թանգարան հիմնադրելու մասին: Այս տանը նախկինում ապրում էր աշուղի ազգականը, որի մահից հետո կինն ուզում էր վաճառել այն»: Ապա շարունակեց. «Ամուսնուս հետ ձեռնամուխ եղանք նաեւ Կարզախում Ջիվանու կիսանդրին տեղադրելու գործին: Մինչ այդ, գյուղում աշուղը չուներ որեւէ քանդակ կամ կիսանդրի: Թիֆլիսի նրա գերեզմանոցից հող բերեցինք ու կիսանդրու տակ դրեցինք, որն այսօր ծառայում է նաեւ որպես գերեզմանոց: Կենդանության օրոք Ջիվանին ապրել է չքավորության մեջ, ամուսանցել է Տալյանների աղջկա` Աշխենի հետ եւ որոշ ժամանակ ապրել Գյումրիում, այնուհետեւ տեղափոխվել Թիֆլիս»:
Հավելենք նաեւ, որ մի շարք հասարակական-մշակութային գործիչների, մտավորականների, արվեստագետների ու երաժիշտների մասնակցությամբ ձեւավորվել է համապատասխան հանձնաժողով, որն իրականացնում է տուն-թանգարանին անհրաժեշտ ցուցադրական նյութերի, այդ թվում Ջիվանու ձեռագրերի, երաժշտական գործիքների, լուսանկարների, անձնական իրերի հավաքագրման գործընթաց:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ջավախք-Երեւան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված