ՋԵՐՄԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՆԵՐՔՈ
Արխիվ 12-16ՋԵՐՄԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՆԵՐՔՈ
Առաջիկայում անձրեւային եղանակներ չեն սպասվում: Ավելին, ջերմաստիճանի նվազում եւս չի լինելու: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.
-Համենայնդեպս առաջիկա հինգ օրերին շոգ եղանակը կպահպանվի: Բնականաբար՝ հրդեհավտանգությունը եւս կպահպանվի` տարածվելով դեպի ավելի բարձրադիր գոտիներ: Այսինքն եթե հիմա հրդեհները հիմնականում հովտային շրջաններում են, ապա վաղվանից նախալեռնային եւ լեռնային գոտիներում նույնպես կստեղծվի հրդեհավտանգ իրավիճակ:
- Իսկ նմանատիպ շոգ տարիներ էլի եղե՞լ են:
- Իհարկե, նմանատիպ շոգեր եղել են` 2011, 2010, 2006, 1998, 1978 թվականներին:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված շոգ եղանակները:
- Հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ: Ընդհանրապես՝ մեր ամառները շոգ են լինում, բայց այս ժամանակահատվածում մեր երկիրը գտնվում է հարավային տաք հոսանքների ներքո, որը այլ կերպ կոչվում է ջերմային դեպրեսիա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk