«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

ՀՐԴԵՀԸ ԿՍՏԻՊԻ՞ ՏԵՂՆԵՐԻՑ ՇԱՐԺՎԵԼ

Արխիվ 12-16

ՀՐԴԵՀԸ ԿՍՏԻՊԻ՞ ՏԵՂՆԵՐԻՑ ՇԱՐԺՎԵԼ

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում խոսելով օրերս մայրաքաղաքի Բուսաբանական այգում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին, մեկ բավականին ուշագրավ միտք էր ներկայացրել: Պաշտոնապես հայտարարվել է, որ այգում հրդեհվել է մոտ 15 հեկտար տարածք: Եվ ահա պարոն Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Այդ տարածքը այգու այն մասն է, որտեղ հիմնականում բուսականություն չկա, խոտ է, ամռան ընթացքում այդ խոտն աճում է, հետո՝ չորանում ու բռնկվում...»:

Այսպիսով՝ կարող ենք ֆիքսել, որ Բուսաբանական այգում կա նման հսկայական տարածք՝ 15 հեկտար, որտեղ միայն մոլախոտ է աճում: Ընդ որում, անտրամաբանական կլիներ մտածել, որ այգու ողջ մոլախոտապատ տարածքը հենց այդ հրդեհված 15 հեկտարն է: Շատ ավելի տրամաբանական կլինի, որ որոշ այլ նման տարածքներ էլ կան, որտեղ հրդեհը չի հասել:
Լավ, ընդունենք, որ հենց այդ 15 հեկտարն է անիմաստ, չորանալու եւ վառվելու ենթակա խոտով պատած: Իսկ դա նշանակում է, որ Բուսաբանական այգու մի պատկառելի մասը, այսինքն՝ մոտ 20-25 տոկոսը, ամենեւին էլ իր նպատակին չի ծառայում: Նկատենք. Բուսաբանական այգին հիմնվել է 80 տարի առաջ: Այսինքն, եթե այսքան ժամանակում դեռ 15 հա ազատ տարածք է մնացել, դա խայտառակություն կլիներ: Կամ կարող ենք մտածել, որ այդ 15 հա-ն ի սկզբանե մշակված է եղել, բայց հետո է դարձել «ազատ մոլախոտադաշտ»: Բայց այս դեպքում էլ, բացի խայտառակ տերմինից, ջրի երես են ելնում նաեւ ո՞ւմ մեղքով, ինչո՞ւ եւ նմանատիպ այլ հարցեր:
Ինչեւէ՝ ավելորդ ենթադրությունների ետեւից չընկնելու համար փորձեցինք հենց ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ պարզել, թե ինչու է Բուսաբանական այգու նման հսկայական հատված վերածվել չորանալու եւ այրվելու ենթակա խոտերով է պատված անապատի:
- Ամեն մի կազմակերպություն ունի զարգացման ծրագիր: Բուսաբանական այգու այդ հատվածը ժամանակին նախատեսված է եղել, որ պետք է զարգանա, նոր բուսատեսակներ, նոր տիպի կենսաբանական փորձեր դրվեն եւ այլն: Բայց քանի որ, ինչպես գիտեք, տարիների ընթացքում գիտության միջոցները ոչ թե ավելացել են, այլ ընդհակառակը՝ պակասել, ապա այդ տարածքը, որն ամբողջությամբ հրդեհվեց, մնացել էր չզարգացած վիճակում: Դա է հիմնական պատճառը: Թե չէ, այո, նախատեսված է եղել, բայց հնարավորությունները թույլ չեն տվել, որ խոտածածկ տարածքում նոր բուսատեսակներ դրվեն, զարգացում ապրի:
- Բայց չէ՞ որ այգին հիմնադրվել 1935թվականին: Ուզում եք ասել, որ 80 տարի շարունակ այդ 15 հեկտարը ծառապատելու հնարավորություններ չե՞ն եղել:
- Դե, դա էական չէ: Էական է, որ հիմա այգու զարգացմանը միտված ծրագրեր մշակենք:
- Բուսաբանական այգու տնօրենը եւս մեզ հետ զրույցում բողոքում էր միջոցների անբավարարությունից: Ընդունում ենք, որ մեզ մոտ գիտության, այդ թվում՝ Բուսաբանական այգու ֆինանսավորումը, մեղմ ասած, բարձր մակարդակի չէ: Բայց եթե միջոցներն անբավարար են, ինչո՞ւ տարածքը չեք վերադարձնում կառավարությանը կամ քաղաքապետարանին:
- Դե հիմա ով ասեց, որ միանգամից պետք է լիներ: Չկա, ուրեմն` կլինի: Եթե մեր ուժերով կարողացել ենք մինչեւ հիմա ինչ-որ բաներ անել, ուրեմն սրանից հետո մենք արդեն դիմելու ենք կառավարությանը՝ քննարկելու այգու բոլոր խնդիրները: Էդ քննարկումներից հետո կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան:
- Այսինքն՝ հրդե՞հը պատճառ դարձավ, որ դիմեք կառավարությանը:
- Մենք վաղուց էինք ուզում դիմել կառավարությանը, որպեսզի նրանք որոշակի աջակցություն տրամադրեն: Հիշում եք` Կենդանաբանական այգին ինչ վիճակում էր, բայց հիմա քաղաքապետարանն է նայում, ու տեսեք տարբերությունը: Ինչ-որ մասնակի բաներ ճիշտ կլիներ, որ արվեր նաեւ Բուսաբանական այգու նկատմամբ: Հույս ունենք, որ մոտ ապագայում կդիմենք, քննարկումներ կլինեն, կտեսնենք, թե ինչպիսի լուծումներ կլինեն:
- Իսկ մնացած՝ չայրված տարածքը զարգացա՞ծ է հազվագյուտ բուսատեսակներով:
- Այն, ինչ ունենք` ունենք: Զարգացած է, թե ոչ, կարող եք ինքներդ գնալ, տեսնել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ ՓաշինյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված