Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՐԵԼՈՎ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ` ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՐԵԼՈՎ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ` ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ»

 

Արդեն օրինաչափություն է դարձել, որ երբ արցախյան հիմնախնդրի լուծման հարցում նկատվում է ամերիկյան ու եվրոպական ակտիվություն, անմիջապես սրվում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններին: Ասվածի վառ օրինակն էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցերն էին Հայաստան եւ Ադրբեջան, որին հաջորդեց ադրբեջանական հերթական սադրանքները սահմանին, այս անգամ արդեն նորմա դարձնելով զինադադարն ականանետային կրակով խախտելը: Իսկ դրանից այն կողմ՝ արդեն ծանր հրետանին, տանկերն ու հրթիռներն են: Այս համատեքստում, թե ինչ է սպասվում առաջիկա ամիսներին սահմանում, ինչպես նաեւ՝ վերոնշյալ արտասահմանյան պաշտոնյանների վերջին, մեղմ ասած, հակահայկական հայտարարություններն ի՞նչ ազդեցություն կունենան արցախյան գործընթացների վրա, «Իրավունքը» պարզեց խնդրից քաջատեղյակ այրերից, որը ներկայացնում ենք «Կլոր սեղան» ձեւաչափով:

 

 

«ԹՅՈՒՐ ԿԱՐԾԻՔ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ, ԹԵ ԵՎՐՈՊԱՑԻ ԿԱՄ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐՆ ԱՆԹԵՐԻ ԵՆ»


Ադրբեջանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԻ խոսքով՝ արցախյան հիմնահարցը ում «ձեռքում» որ գտնվի, նրա «ձեռքում» փաստացի կգտնվի նաեւ տարածաշրջանի բանալին. «Արեւմուտքը, ըստ էության, փորձում է որոշակի միջոցներ ձեռնարկել` հիմնական միջնորդի դերակատարությունը ստանձնելու համար: Մեզ մոտ թյուր կարծիք է ձեւավորվել, թե եվրոպացի կամ ամերիկացի չինովնիկներն ու դիվանագետներն անթերի են, նրանց ամեն քայլը պարզապես հաշվարկված է, եւ նրանք զերծ են տարբեր տեսակի սխալներից: Սակայն փորձը եւ պատմությունը մեզ ցույց են տալիս, որ այդքան էլ այդպես չէ: Եվրոպացի դիվանագետներն ու գործիչները, որոնք փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, փաստացի սխալ ուղի են ընտրել, եւ խնդիրը հենց այդ է: Իսկ Ուորլիքի հայտարարությունը դրա վառ օրինակներից մեկն է»: Այնուամենայնիվ, ադրբեջանագետը ոչ թե անձերի, այլ համակարգի մեջ է դիտարկում խնդիրը. «Այստեղ համակարգային խնդիր է ավելի շատ: Այսինքն` մենք տեսնում ենք, որ, պարզապես, ոչ կոմպետենտ չինովնիկներ են աշխատում այդտեղ»:
«Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար, ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆՆ էլ համոզված է, որ արտասահմանյան այս պաշոտնյաներն ինչքան խոսում են խաղաղության մասին, միեւնույնն է՝ իրենց մտքին կա պատերազմ. «21 տարի է բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել: Մոտավորապես երկու տարի առաջ էր, որ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե բանակցությունները փակուղի են մտել: Սա է իրականությունը: Հետեւաբար, եթե բանակցությունները փակուղում են, ուրեմն` ամեն մեկն իր հայտարարությունը պետք է անի` իր շահերից ելնելով` լինի Ռուսաստանը, Ֆրանսիան, թե ԱՄՆ-ն»:
Իսկ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ համար բոլորովին էլ զարմանալի չէ ամերիկացի ու եվրոպացի չինովնիկների ակտիվությունը արցախյան հիմնախնդրի հարցում. «Մինսկի խմբի համանախագահողները` ի դեմս Ջ. Ուորլիքի, վերջերս Հայաստան այցելության ժամանակ պարզաբանում էին տալիս ազատագրված տարածքների վերադարձի խնդրի վերաբերյալ: Այնտեղ մի կարեւոր շեշտադրում է արվել, որը վրիպել է շատերի ուշադրությունից: Ադրբեջանը տարիներ շարունակ շահարկում էր իրենց կողմից փախստականների միակողմանի վերադարձի եւ այդ նպատակով ազատագրված տարածքների վերադարձի հարցը, իսկ Հայաստանում ամերիկացի պաշտոնյան, փաստորեն, վերջնակետ դրեց այդ խոսակցություններին` հայտարարելով, որ այդ սկզբունքն ընդհանուր է եւ վերաբերում է ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ փախստականներին: Սա շատ կարեւոր էր, քանի որ Ադրբեջանն այլեւս հնարավորություն չի ունենա շահարկելու այդ կարեւորագույն խնդիրը: Իսկ Եվրոպայի եւ մասնավորապես Տուսկի այցի ժամանակ շեշտադրումները խոսում են այն մասին, որ ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահողները շահագրգռված չեն լայնածավալ պատերազմի վերսկսման մեջ: Եվ հենց այդ մեսիջով իրենք եկել են այս տարածաշրջան: Մինչդեռ՝ Ադրբեջանը սրում է բախումները ռազմաճակատում` փորձելով այդ կերպ համանախագահողների միջնորդներին շանտաժի ենթարկել, որպեսզի կորզեն ադրբեջանամետ դիրքորոշումներ»: Սակայն Գ. Այվազյանը վստահեցնում է, որ նրանց այդ երբեք չի հաջողվի, որովհետեւ բոլոր կողմերն ունեն իրենց շահերը: Ավելին` դրանք, մեղմ ասած, ոչ միշտ են համընկնում Ադրբեջանում տիրող բռնատիրական վարչակարգի շահերի հետ:


«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻ ՌԱՈՒՆԴ ԵՎՍ ՈՒՆԵՆՔ»


Ինչ վերաբերում է սահմանում վերջին շրջանում նկատվող լարվածությանը, ադրբեջանագետն ընդգծեց. «Թեեւ մենք լսում ենք, որ վերջին օրերին լարվածության ինչ-որ օջախներ կան, բայց ես դրան վերաբերում եմ որպես փուլային լարվածություն: Լուրջ հիմքեր չկան ասելու, թե սա ինչ-որ լուրջ միտում է պատերազմի վերսկսման համար: Այս դեպքում այդքան էլ իրական չեմ համարում այն»:
Ազատամարտիկ Աճեմյանն էլ շեշտեց. «Իմ կարծիքով` մենք պատերազմի մի ռաունդ եւս ունենք: Համենայնդեպս՝ ես բանակցություններին շատ չեմ վստահում: Կա՛մ պատերազմ, կա՛մ ստատուս-քվոն պետք է պահվի. ուրիշ տարբերակ չկա: Ալիեւը, որն Ադրբեջանի գերագույն հրամանատարն է, անկանխատեսելի է: Բայց եթե պատերազմ են ուզում, ապա մենք 1994 թվականից պատրաստ ենք դրան: Իսկ եթե խաղաղություն են ուզում, դարձյալ պատրաստ ենք: Իրենք են որոշողը, եւ մենք պատրաստ ենք մեդալի երկու երեսին էլ` պատերազմին էլ, խաղաղությանն էլ: Ես դիվանագետ չեմ, բայց որպես ազատամարտիկ` պատրաստ եմ նորից մեր հայրենիքը պաշտպանելու»:
Իսկ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի կարծիքով. «Ադրբեջանն ուղղակի խաղում է կրակի հետ: Իսկ մենք գիտենք, որ ով խաղում է կրակի հետ, կարող է կրակից այրվել: Ադրբեջանը սրելով իրավիճակը սահմանին` հարցականի տակ է դնում իր երկրի ապագան: Եվ այս առումով մենք չպետք է հույսներս դնենք, թե արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է վերսկսել պատերազմ, թե` ոչ: Մենք պետք է մեր հույսը դնենք միայն մեզ վրա ու ասենք, որ պատրաստ ենք դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: Եթե մենք պատրաստ ենք դիմակայել, ուրեմն այդ պատերազմը, հավատացեք, որ չի լինի: Մինչդեռ այն պահին, երբ պատրաստ չլինենք դիմակայելու, պատերազմը կվերսկսվի: Այնպես որ, հույսներս միմիայն դնենք մեր բանակի եւ ռազմաօդային ուժերի հզորության վրա»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված