Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

«ՆԱԻՐԻՏԻ» ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ «ՀԲ-Ի ՀԱՄԱՐ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ»

Արխիվ 12-16

«ՆԱԻՐԻՏԻ» ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ «ՀԲ-Ի ՀԱՄԱՐ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ»

 

Համաշխարհային բանկը ¥ՀԲ¤ «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերաբերյալ պատվիրել է ուսումնասիրություններ եւ կարծիք հայտնել, որ գործարանը պետք է փակվի: Սակայն երեկ ՀՀ ԱԺ-ում փորձագետները ուսումնասիրության արդյունքները լրատվամիջոցների ներկայությամբ չբարձրաձայնեցին: Արդյունքում՝ ձախողվեցին երկար սպասված լսումները, ինչն առնվազն կասկածի ստվեր է գցում ՀԲ-ի պատվերով անցկացված ուսումնասիրությունների վրա, ինչքան էլ, որ դրա արդյունքները մոտ մեկ ամիս առաջ հրապարակվել էին: Առավել եւս, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն անգամ նշեց, որ ՀԲ-ի կարծիքը չի կարող կառավարության որոշման համար հիմք հանդիսանալ: Արդյունքում՝ միանգամից շրջանառության մեջ մտան խոսակցություններ, թե կատարված ուսումնասիրությունները մինչեւ իսկ տնտեսական դիվերսիայի շրջանակներում են, այսինքն, որ «Նաիրիտի» վերագործարկման հեռանկարները ո՛չ այդ ոլորտում ծանրակշիռ մրցակիցներին եւ ո՛չ էլ ՀԲ-ին ձեռնտու չեն: Ուրեմն՝ ՀԲ-ի այս գործողություններից չի՞ սկսում քաղաքական հոտ փչել: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ տնտեսագետների հետ:

Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ նշեց, որ ՀԲ-ի եւ դրա նման կառույցները, անկախ իրենց գործառույթներից, ամբողջովին քաղաքական նպատակներ են հետապնդում. «ՀԲ-ի համար բացարձակապես ցանկալի չէ, որ Հայաստանում շահագործվի այնպիսի տնտեսվարող սուբյեկտ, որը կունենա ուժ: Պարզ է, որ սրանով պայմանավորված էլ ՀԲ-ն կարծիք կհայտնի, որ հնարավոր չէ գործարանը շահագործել: Ճիշտ է, ինչքան էլ կախված ենք ՀԲ-ից ու նմանատիպ կառույցներից, չպետք է նստենք ու սպասենք, որ նրանք մեզ համար կարող են հարցեր լուծել կամ դրական փոփոխություններ անել: Այնպես որ, ես չեմ ընդունում ՀԲ-ի ուսումնասիրությունների արդյունքները»:

 

 

Տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոսքով, եթե ՀԲ-ի որոշումը քաղաքական բնույթ կրեր, ապա ամեն կերպ կփորձեր եզրակացության մեջ անաչառ լինել. «Այնուամենայնիվ, եթե չեն հրապարակել ուսումնասիրության արդյունքները, նշանակում է այստեղ խութեր կան, որոնք պետք է պարզաբանվեն: Շատ հարցեր կան, օրինակ՝ ինչ է պարունակում այդ եզրակացությունը, որը չպետք է հանրային քննարկման առակա դառնա: Այս բոլորը հարցականներ են, որոնք խնդիրը տնտեսականից տեղափոխում են քաղաքական դաշտ: «Նաիրիտը» կարող է փակվել միայն այն դեպքում, եթե չլինեն ներդրողներ ու շահույթ, որով կփակվեն գործարանի պարտքերը: Հակառակ դեպքում` սնանկացման գործընթացը փակման գործընթացին հավասար երեւույթ է»:

 

 

Տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ փաստեց, որ Համաշխարհային բանկի հայտնած կարծիքը ե՛ւ քաղաքական, ե՛ւ ոչ քաղաքական բնույթի է. ««Նաիրիտի» գործարկմամբ ՀԲ-ն մի քանի խնդիրներ է տեսնում, քանի որ ժամանակին գումար է փոխանցել, որը չի օգտագործվել, եւ այսօր դրա գործարկումն իր համար կարող է նոր գլխացավանք առաջացնել: Եթե բանկը դրական կարծիք հայտներ, հնարավոր է, որ հաջորդ տարի կրկին դիմեին նրան` փող ստանալու համար: Այս ամենից հետո, պարզ էր, որ բանկը կխուսափեր դրական կարծիքից` նոր գործընթացների մեջ չներքաշվելու համար, մանավանդ, համոզված չէ, որ իր կողմից կատարվող ֆինանսավորումը հաջողությամբ կավարտվի: Բացի այդ, համաշխարհային շուկայում «Նաիրիտի» դերը հստակ որոշված չէ, նույնը նաեւ Հայաստանի արդյունաբերության մեջ է: Ի պատասխան Համաշխարհային բանկի հայտնած կարծիքի` մեր պետությունը կարող է իրականացնել տեխնիկական աուդիտ եւ դրանք հակադրել ՀԲ-ի տված գնահատականներին կամ կցել բանկի կատարած արդյունքներին»:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված