«ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ «ԴԱԲՐՈ» ԵՆ ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ». ԹՈՒՐՔԱԳԵՏ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ «ԴԱԲՐՈ» ԵՆ ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ». ԹՈՒՐՔԱԳԵՏ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ հայտարարեց, որ քրդական խնդիրը սպառնալիք է Թուրքիայի ազգային միասնականությանը եւ պետք է զրկել անձեռնմխելիությունից այն խորհրդարականներին, որոնք կապ ունեն քրդական շարժման հետ: «Իրավունքը» ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանից պարզեց` արտաքին ինչ գործոններ են նպաստում, որ Թուրքիայի նախագահը նման հայտարարություն անի: «Ամերիկացիները «դաբրո» են տվել Թուրքիային, քանի որ շահագրգռված են, որ Թուրքիան լինի իրենց դաշնակիցը: Այդ պատճառով ԱՄՆ-ն աչք է փակում այն ամենի վրա, ինչ անում է Էրդողանը:
Մեր մյուս հարցին` արդյոք Թուրքիայում ստեղծված իրավիճակի պատճառով երկիրը կտրոհվի, արեւելագետը դժվարացավ ասել, բայց չի կարելի բացառել, որ Թուրքիայի ներսում ստեղծված իրավիճակը կհանգեցնի քաոսային իրավիճակի:
Մանրամասները`տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk