ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՁԳՏԵԼ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՁԳՏԵԼ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

 

Սահմանադրական բարեփոխումների նախագծային տարբերակում բավական ընդարձակվել է Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող գլուխը, ինչը տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել: Այս եւ վերոնշյալ գլխում առկա մի քանի հոդվածների մասին «Իրավունքը» զրուցեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական, արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

 

«ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵԼ ԵՆՔ ԱՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՀԻՐԱՎԻ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔ ԵՆ»


–Կարծիքներ են հնչում, որ սահմանադրական բարեփոխումների նախագծային նախնական տարբերակում առկա մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին վերաբերող գլուխը նույնացված է Եվրոպական կոնվենցիայի հետ: Որպես մասնագետ` ի՞նչ կասեք այս մասին:
– Առանձին դրույթներ վերցված են ոչ միայն մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայից, այլեւ մի շարք այլ հիմնարար միջազգային իրավական փաստաթղթերից: Միջազգային իրավական չափանիշներին առավելագույնս համապատասխանեցնելու խնդիրն արտացոլված է Հայեցակարգում, հետեւաբար, այն չպետք է անակնկալ լինի հանրության համար:
Մենք շատ լավ հասկանում ենք, որ իրավական ներդաշնակությունն ինքնին կուտակված հիմնախնդիրները լուծելու անվերապահ երաշխիք չէ, ավելին` այն առաջադրում է նորանոր բարդություններ: Պարզապես, նախապատվությունը տվել ենք այն չափանիշներին, որոնք հիրավի համամարդկային արժեք են եւ կարող են պիտանի լինել ցանկացած հասարակությունում: Միաժամանակ, առաջադրվել են այնպիսի լուծումներ, որոնք հակված են ոչ միայն ազգային արժեքների աննահանջ պաշտպանությանը, այլեւ տուրք չեն տալիս իրավիճակային կեղծ գաղափարներին: Փորձեք վերլուծել «ընտանիք» եզրույթի նոր բնորոշումը, անմիջապես ակնհայտ կդառնա, որ հանձնաժողովը ձգտել է հավատարիմ մնալ ինչպես ազգային արժեքներին, այնպես էլ կոնկրետ երեխաների շահերին, քանզի մարդու իրավունքների հարցում տարաբնույթ հակասությունների պարագայում «հաղթողը» պետք է լինի հենց երեխայի օրինական շահը:

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԵՎՍ ՈՐՈՇԱԿԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱ ԵՆ ԱՊՐՈՒՄ»


–Ո՞րն է նպատակը Սահմանադրության մեջ ներառել դրույթներ, որոնք վերցված են Եվրոպական կոնվենցիայից, եթե այսպես, թե այնպես Հայաստանն ընդունել է դրանք ու մեխանիկորեն ի կատար է ածում` առանց մայր օրենքում ամրագրելու:
– Միջազգային պայմանագրերն ի կատար ածելու գործընթացը մեխանիկական չէ, այն, ինչպես գիտեք, անցնում է սահմանադրական վերահսկողության լուրջ փուլեր: Անգամ ընդունվելուց հետո հարկ է լինում կատարել օրենսդրական փոփոխություններ եւ իրականացնել անհրաժեշտ մասնագիտական իրազեկվածություն ապահովող գործընթացներ: Բոլոր դեպքերում, հիմք է ընդունվել այն մոտեցումը, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ բավարար չափով համահունչ չեն միջազգային իրավական չափանիշներին եւ որոշակիորեն կարող են խոչընդոտել դրանց անարգել ու լիարժեք իրագործմանը: Հավելենք, որ առանձին հակասությունների հիմքով մենք չենք միացել մի շարք կարեւոր միջազգային իրավական փաստաթղթերի: Չանտեսենք, որ միջազգային պայմանագրերը եւս որոշակի էվոլյուցիա են ապրում, եւ մեր խնդիրն է եղել սահմանադրական հիմնադրույթները համահունչ դարձնել նաեւ կանխատեսվող զարգացումներին: Իհարկե, խոսքը տվյալ դեպքում արդեն Սահմանադրությանը համապատասխան ճանաչված կոնվենցիայի մասին է: Սակայն, անհրաժեշտ եմ համարում նկատել, որ զուտ որոշակի իրավական մեկնաբանության հարթության վրա է այդ համադրումը ճանաչվել լիարժեք, թեպետ սահմանադրական որոշ հիմնադրույթներ կարող են եւ ընկալվել միջազգային իրավական չափանիշներին ոչ համարժեք:

«ՀԻՇՅԱԼ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՀԵՏ»


–Ինչպես, օրինակ, սահմանադրական բարեփոխումների նախագծում ներկայացված կյանքի իրավո՞ւնքը, որի առնչությամբ եւս եղան խիստ տարաբնույթ ու իրարամերժ հայտարարություններ:
– Կրկնում եմ, սա սոսկ մեկնաբանության կտրվածքով Սահմանադրությունն անխոցելի դարձնելու նպատակ է հետապնդել: Մենք այժմ էլ չենք բացառում, օրինակ, անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, սակայն որոշ մեկնաբանությունների արդյունքում գործող Սահմանադրությունում այդ ինստիտուտի իրավաչափությունը բացառվում է: Իհարկե, կան նաեւ այլ կարծիքներ, որ հիշյալ ինստիտուտը որեւէ առնչություն չունի կյանքի իրավունքը սահմանափակելու հետ, այն սոսկ իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիք է, եւ որեւէ կերպ չի կարող ընկալվել, որպես պետության կողմից կյանքի նկատմամբ կիրառվող ոտնձգություն:  

«ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԻ ԾԱՎԱԼՈՒՆ ԼԻՆԵԼԸ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ»


–Հաշվի առնելով, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում բավական ընդարձակ մաս է կազմում մարդու իրավունքներին վերաբերող գլուխը` որքանո՞վ այն իր դրական ազդեցությունը կունենա:
– Ինքս իրավական նորմի ծավալուն լինելը չեմ համարում դրական ազդեցության երաշխիք: Ծավալը տվյալ դեպքում արդյունք է եղել այն նպատակների իրացմանը, որոնց արդեն անդրադարձա: Սակայն իրավունքների եւ ազատությունների երաշխավորման ու պաշտպանության որակը պայմանավորված է արդեն իրավական մշակույթով: Այս դեպքում փորձել ենք նաեւ սահմանադրական հիմնադրույթների խմբագրական լուծումների միջոցով նաեւ նպաստել ցանկալի իրավական մշակույթի ձեւավորմանը: Ինքս հակված եմ այն գաղափարին, որ իրավական մշակույթի ձեւավորման վրա վճռորոշ նշանակություն ունեն խելամիտ խմբագրական լուծումներով ուղեկցվող նորմերը, դրանք, կարծես, հետեւողականորեն ազդում են հոգեբանության վրա` կանխորոշելով ցանկալի արդյունքներ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված