ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

Զարմացած

Արխիվ 12-16

 

Հարգելի ընթերցող, իսկ տեղյա՞կ ես, որ այսօր տոն է: Զարմացա՞ծ ես, մենք էլ ենք զարմացած: Այսօր` հուլիսի 29-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՎԱԳՐԻ միջազգային օր (International Tiger Day): Տոնը սահմանվել է 2010թ. Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ, որի շրջանակներում քննարկվել են գիշատիչների այս տեսակի պահպանման հետ կապված հարցեր: Սակայն այս տոնը միանգամից 2 զարմանալի բան է հիշեցնում: Մեկը` այն պատմությունը,  թե ինչպես Քաջ Նազարը հայտնվեց վագրի վրա նստած վիճակում, իսկ երկրորդը` թե ինչպես Քոչարյանի վարչակարգի օրոք Վարդան Օսկանյանը պարծենկոտ ձեւով խոսում էր Հայաստանը «Կովկասյան վագրի» վերածելու մասին: Ինչեւէ, հաշվի առնելով, որ մեր երկրի վայրի բնությունում 2-3 վագր պահպանվել են, մաղթենք այդ ազնվացեղ կենդանիներին երբեւէ գործ չունենալ քաջնազարների հետ:

 


Էլ բանուգործ չունե՞նք ձեր փոխարեն թիթեռ նկարենք` ակամա դա հիշում ես, երբ ընթերցում ես ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ տրտունջը ընդդիմության թուլության եւ չկայացածության վերաբերյալ: «Ցավոք, չունենք ընդդիմադիր դաշտ, չունենք առողջ գաղափարական ընդդիմադիր ուժեր: Եվ դա ասում եմ մեծ տխրությամբ: Գուցե դա է պատճառը, որ մեծացել է իշխող քաղաքական ուժի բեռը, դուք տեսնում եք, թե խորհրդարանում տարբեր հարցերի քննարկման ժամանակ ինչպես են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները իրենց վրա վերցնում նաեւ ընդդիմության գործառույթները: Սա լավ օրից չէ, սա ընդդիմադիր դաշտի չգոյության մասին է փաստում, ինչից շատ մտահոգ եմ: Ու այն կարծիքները, որ հայտնում են իրենց ընդդիմադիր համարողները` ընդամենը հավակնություններ են»: Անշուշտ, դա հաճելի է իշխանական պատգամավորի համար` մի պահ ընդդիմադիրի դերում զգալ, սակայն մշտապես դա անել հնարավոր չէ:  
Իսկ մաշած շապիկներից ավելի շատ կուսակցություն փոխած ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ, խոսելով Հանրապետության հրապարակի նստացույցի տնազի մասին, վրդովված է մեր ոստիկանությունից: «Ոչ մի ժողովրդավարական, եվրոպական երկրում այսպիսի տեսարանի հանդիպել հնարավոր չէ, որ 500 ոստիկան հսկի 10 ցուցարարի խաղաղ գործողություն: Մենք ունենք հրաշալի երիտասարդներ, ես միշտ նրանց կողքին եմ եւ գտնում եմ, որ նրանց պահանջն արդարացի է»: Այո, ինչքան էլ զարմանալի լինի, համաձայն ենք Հմայակի հետ: Ցանկացած ժողովրդավարական, եվրոպական երկրում այդպիսի լկտի պահվածք դրսեւորող 10 ցուցարարի համար կգային ընդամենը 10 ոստիկան, նրանց բոլորին կառնեին մահակի տակ, իսկ հետո ոստիկանական բաժանմունքում յուրաքանչյուրին իր բաժին քր. գործը կհասներ:  
Հիմար սերիալները նայելը վնաս է, քանզի հաճախ մարդիկ սկսում են զարմանալիորեն ընդօրինակել սերիալների հերոսների վարքագիծը: Մի զարմանալի քր. գործ է քննվում, որը իսկը սերիալ է հիշեցնում: Սերիալի, կներեք` քր. գործի հերոսուհի 25-ամյա ԳՈՀԱՐԸ շառ է անում Մկրտչյան ազգանունով մի ոստիկանի վրա, իբր սոցցանցերով ծանոթացել է նրա հետ, հանդիպել, սակայն երբ փորձել է հարաբերությունները խզել` ոստիկանը նրան փորձել է բռնաբարել: Մինչդեռ իրականում երիտասարդ կինը եւ ոստիկանը իրար ծանոթ չէին, երբեք չէին շփվել ո՛չ համացանցում, ո՛չ իրական կյանքում, իսկ սուտ մատնության դրդապատճառն էլ վրեժն էր: Պարզվում է, որ սերիալային-քրգործային երրորդ հերոսը` տիկնոջ ամուսինը նշյալ ոստիկանի կողմից հրավիրվել է բաժին` «օպերատիվ հարցազրույցի», ու այնտեղ լավ էլ «երգել է», ինչի արդյունքում գողության դեպք է բացահայտվել: Հիմա, զարմանալով հանդերձ, թույլ տվեք հռետորական հարց տալ` եթե տիկինը տեղական արտադրության հիմար սերիալներ չնայեր, արդյո՞ք այդպիսի ղալլաթ կաներ...

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված