ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

«ՈՎ ՈՒՆԵՐ ԽՆԴԻՐ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴՎԵԼՈՒ, ԳԱԼԻՍ ԷՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ»

Արխիվ 12-16

«ՈՎ ՈՒՆԵՐ ԽՆԴԻՐ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴՎԵԼՈՒ, ԳԱԼԻՍ ԷՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ»

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ղեկավար` իրավապաշտպան Արթուր Սաքունց) հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ ակտիվիստ ներկայացող Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով: Խոսքը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների` փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի` վերոնշյալ տիկնոջը վատ պահվածքի համար ցուցարարների շարքից հեռացնելու պահանջի եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառման մասին է: Ի դեպ, ուշագրավ է, որ վերջին շրջանում Ն. Մալյանի ֆեյսբուքյան գրառումների հանդեպ բացահայտ անհանդուրժողականություն են դրսեւորում մեր օրերի վայ-իրավապաշտպանները: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ոստիկանապետի խորհրդական ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ հետ:


«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ԵՍ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՄ ԶԳՈՒՄ, ՔԱՆ ՇԱՏՈՒՇԱՏ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ»


–Ի՞ նչ կասեք այն մասին, որ այսօր Ե. Օվսյաննիկովան` Ա. Սաքունցի աջակցությամբ, փորձում է Ձեզ ներքաշել քրեական պատասխանատվության գործընթացի մեջ:
– Ցանկացած մարդ իրավունք ունի օգտվել օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանում կամ այլ ատյաններում, իր կարծիքով, իր խախտված պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հնարավորությունից: Ինձ համար, ուղղակի, տարօրինակն այն է, որ Ելենա Օվսյաննիկովայի փոխարեն ավելի վիրավորված է Արթուր Սաքունցը: Ըստ իս, եթե գնա դատական գործընթաց, որի մասով խիստ կասկածներ ունեմ, շատ հետաքրքիր կլինի: Անձամբ ես դեմ չեմ, որ նման գործընթաց սկսվի: Մենք իրավական երկրում ենք ապրում եւ օրենքի շրջանակներում ցանկացած քայլ, որը քաղաքացին իրականացնում է, միայն ողջունելի է:
– Ձեր ֆեյսբուքյան գրառմամբ բավական հետաքրքիր տեղեկատվություն էիք ներկայացրել նույն Ելենա Օվսյաննիկովայի մասին: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է, որ այդ դատական գործընթացում նա հայցորդից վերածվի պատասխանողի:
– Ես չեմ պատրաստվում դատի տալ նրան: Խնդիրն այլ է. սովորաբար հրապարակային դաշտը հասարակական կազմակերպություններինն է ու ակտիվիստներինը, իսկ պետական պաշտոնյան` չինովնիկը, սովորաբար խուսափում է հրապարակային դաշտում ինչ-որ մի քայլ, ինչ-որ մի գործողություն անելուց: Կոնկրետ իմ անձի մասով նշեմ, որ ես նման խնդիր կամ կոմպլեքս չունեմ, ու քաղաքական-հասարակական շոկը հենց դրանով է պայմանավորված: Հրապարակային դաշտում ես ինձ ավելի ազատ եմ զգում, քան շատուշատ իրավապաշտպաններ ու ՀԿ-ներ: Ինձ հետ պահող խնդիր չունեմ, որպեսզի իմ անձնական ֆեյսբուքյան էջում ներկայացնեմ այն, ինչը տեսնում եմ իմ աչքերով: Մարդիկ, ովքեր ունեն տեղեկացված լինելու իրավունք, ունեն նաեւ իրավունք այդ տեղեկատվությունը ստանալ տարբեր աղբյուրներից: Հիմա իմ տեսակետն այս պարագայում համարվում է տարբերվող: Ոմանք հասկացան, որ հրապարակային դաշտում, ուղղակի, պարտվում են, որովհետեւ երբ հնչում է այլ կարծիք, իրենք մոռանալով իրենց իսկ դավանած ազատականությունը` հրաժարվում են այդ կարծիքը մարսելուց:


«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՍԱ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ»


–Եվս մի դեպք Ձեր աչքից չէր վրիպել, ինչին եւս անդրադարձել էիք ֆեյսբուքյան գրառմամբ` պարզապես մարդկանց ուշադրությունը հրավիրելով իրավապաշտպան Արման Ղարիբյանի գրառմանը, որտեղ նա հպարտորեն ասել էր, թե Բաղրամյան պողոտայում հաղթած երիտասարդների մեջ բազմաթիվ ԼԳԲՏ անձինք կային: Հետաքրքիր է Ձեր տեսակետը, մանավանդ որ այս գրառումից հետո հանդուրժողականության կոչեր անող սեռական փոքրամասնությունների լոբբիստների թիրախում հայտնվեցիք:
– Շատուշատ ցուցարարներից ավելի Բաղրամյան պողոտայում 15 օր շարունակ ես եմ եղել: Այսինքն` եթե ցուցարարները «հերթափոխով» գնում-գալիս էին, ես օրվա մեծ մասն անցկացնում էի այնտեղ: Հետաքրքիր դիտարկում անեմ. առաջին օրերին ցուցարարների պահանջը հոսանքի գնի հետ էր կապված, իսկ ամսի 28-ից հետո, երբ տեղի ունեցավ շրջադարձային իրադարձություն` եղավ ընդառաջ քայլ, պահանջները փոխվեցին եւ ցանկացած մարդ, ով ուներ խնդիր ինքնագովազդվելու, գալիս էր Բաղրամյան պողոտա եւ սկսում էր առաջնորդել ցուցարարներին: Կներեք, բայց այդ 5 հազար մարդն արդեն որպես դեկորացիա էին ծառայում տարբեր մարդկանց անառողջ կամ առողջ քաղաքական ու մասնավոր «ամբիցիաների» համար: Մարդ կար Պուտինին էր ատում եւ գալիս էր այդ 5 կամ 3 հազար մարդու ֆոնին կանգնում էր ու գոռում` ո՛չ Պուտինին: Արդյունքում մի քանի տեսախցիկ նկարում էին, ու ստացվում էր, որ ամբողջ այդ ժողովուրդը հավաքվել էր, որպեսզի ասի` ո՛չ Պուտինին: Մի ուրիշը Օբամային չէր սիրում ու գոռում էր` ո՛չ Օբամային: Երրորդը Եվրամիության դրոշն էր բերում, մյուսն էլ այդ դրոշը ջարդում էր: Մարդիկ էլ եղան, որոնք ճարպկորեն այդ պայքարը կապեցին իրենց հասարակական կազմակերպության հետ եւ ասացին, որ հաղթանակը կոնկրետ ինչ-որ մի հասարակական շերտինն էր, կոնկրետ այս դեպքում` ԼԳԲՏ համայնքի մասին է խոսքը: Ես խնդիրը չեմ դիտարկում բարոյական կամ այլ տեսանկյուններով, մարդկանց չեմ տարաբաժանում ու դրա իրավունքն էլ չունեմ: Բայց խնդիրն այն է, որ մարդիկ իրենց չվաստակած ձեռքբերումը փորձում են հանրայնացնել: Այսինքն` փորձում են, մեղմ ասած, ոչ ճշմարիտ ինֆորմացիա փոխանցել իրենց իսկ լրատվամիջոցներով, ֆեյսբուքյան էջերով կամ այլ խոսափողներով: Չեմ հավատում, որ հոսանքի թանկացումից վրդովվել էին, ենթադրենք, կոնկրետ ինչ-որ մի հասարակական խավ կամ փոքրամասնություն: Հոսանքի թանկացումը բոլորին էր առնչվում, քանի որ այն ուղղակիորեն անդրադառնում էր բոլորին: Ի վերջո, այնտեղ կանգնած ոստիկանների նկատմամբ էլ է նույն թանկացած գինը կիրառվելու: Այստեղ տարանջատել, ասել, թե սա մեր հաղթանակն է, ձեր հաղթանակն է, ճիշտ չէ: Իմաստուն ժողովուրդն ասում է. «Պարտությունը որբ է լինում, հաղթանակը բազմաթիվ տերեր է ունենում»: Ես այս խնդիրը բարձրացրեցի ու փորձեցի ցույց տալ ֆեյսբուքյան իմ համեստ էջով: Ընդամենն ուզում էի ասել, որ, ժողովուրդ ջան, արդեն պոստֆակտում կան մարդիկ, ովքեր կոնկրետ նպատակներ են հետապնդում, որը ոչ մի կապ չունի հոսանքի գնի հետ, այլ փորձում են իրենց վրա քաշել հաղթանակի վերմակը: Չեմ կարծում, թե սա արդար է, եւ չեմ կարծում, որ սա կարելի է համարել իրավապաշտպան գործունեություն: Ես իրավապաշտպան Արման Ղարիբյանի հայտարարությունը բառացիորեն դրեցի իմ ֆեյսբուքյան պատին: Իսկ այդ իրավապաշտպանը հրապարակայնությունից կարծում եմ վախենալով` վերացրեց վերոնշյալ գրառումն իր ֆեյսբուքյան էջից: Այստեղ հակաիրավական, հակաօրինական երեւույթ չեմ տեսնում: Մարդը հրապարակային բան է գրել, ու ես օգնում եմ, որ այն ավելի հրապարակայնացվի: Եթե կան համաձայնողներ, խնդրեմ` թող գրեն, բայց դեռ չեմ տեսել որեւէ մեկին, ով այս թեմայով համաձայնություն է հայտնել Արման Ղարիբյանի կարծիքին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված