ՓԱՍՏԱԲԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱԱԾ-Ի ՁԵՌՔԻ ՏԱԿ ԵՂԱԾ ԱՐԱ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱԱԾ-Ի ՁԵՌՔԻ ՏԱԿ ԵՂԱԾ ԱՐԱ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2013 թ-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ եղած ողբերգական դեպքի առթիվ քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են: Գործերից մեկով մեր գանգատը ՄԻԵԴ-ում է: Արտակ Բուդաղյանին առաջադրվել է մեղադրանք: Գործը քննում է Սյունիքի դատարանը, բայց գործի քննությունն արհեստականորեն երկարաձգվեց օգոստոսի կեսը: Պատճառը, կարծում եմ, այն է, որ այդ ընթացքում լրատվամիջոցների ու հանրության մի մասն արձակուրդում է: Փորձում են հնարավորինս քիչ արձագանքներ ունենա գործը:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի մեքենայի վրա արձակված կրակոցների գործով կալանավորված Արա Բուդաղյանին, փաստաբանը ներկայացրեց հեռախոսային այն խոսակցությունները, որոնց հիման վրա կալանավորել են Արա Բուդաղյանին` Արտակ Բուդաղյանի եղբորը:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk