Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԺԱՆՈՑԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԺԱՆՈՑԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Օդերեւութաբանները խոստանում են օդի շատ բարձր ջերմաստիճան` 40 եւ նույնիսկ 41 աստիճան: Այդպիսի պայմաններում բոլոր նորմալ մարդիկ հանգստանում են, եթե իհարկե չկա անհետաձգելի աշխատանք: Այդպես էին վարվում եւ մեր սիրասուն ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ իշխանավորները, սակայն այս ամառը բացառություն է դառնում: Եվ երկու կողմերին էլ անհետաձգելի աշխատանքով են ապահովել նոր Սահմանադրության նախագիծը:

 

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԲԱՌԵՐԸ ԼՐԻՎ ՎԱՐԿԱԲԵԿՎԵՑԻՆ
Թե ինչպիսին է «աշխատանքի բաժանումը» Սահմանադրության շուրջ, ինքնին հասկանալի է: Իշխանական դաշտը աշխատում է կոնկրետ նախագծի վրա, ոմանք մի քիչ շատ, ոմանք մի քիչ քիչ, իսկ ընդդիմադիրները, բացառությամբ թերեւս դաշնակների, լծված են վատաբանման գործին: Թե ինչպես են վատաբանում, դրա մասին մի փոքր ուշ: Իսկ այժմ` կրկես հիշեցնող երեւույթների մասին:
Նախորդ ուրբաթ Հայրիկյանը` իրեն միացած սէֆիլյանականներով հանդերձ, Ազատության հրապարակում անցկացրեց հերթական, ավանդական մանրահավաքը, ուր սակայն եվրոպական դրոշներն այս անգամ չկային: Դե եկան, հավաքվեցին, ճառեր ասացին, նույնիսկ երգեցին եւ կատարված պարտքի գիտակցումով ցրվեցին: Տակն էլ մնաց այն, որ հերթական անգամ աղճատվեց «հանրահավաք» հասկացողությունը, քանզի հրապարակում հավաքված ամբողջ հանրությունը հանգիստ կարող է տեղավորվել մեկ ավտոբուսի մեջ: Ու թեեւ այդտեղ բարձրախոսից հնչած մտքի գոհարները ընթերցողներին փոխանցելը կնշանակի վտանգի տակ դնել ընթերցողի ուղեղը, այնուամենայնիվ, նշենք, որ հայրիկյանական կլոունադան գոնե հանգիստ ու խաղաղ է:
Նույնը չենք կարող ասել «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանի կողմից ղեկավարվող «Ոտքի, Հայաստան» խմբակի մասին: Սրանք նախօրոք հայտարարել էին բոլոր կենտրոնական փողոցները փակելու ակցիաների մասին, թեեւ ունեն այնքան քիչ ակտիվիստ, որ յուրաքանչյուր փողոցին մեկական ակտիվիստ չի հասնի: Սակայն դա լիուլի հատուցվել է ագրեսիվությամբ: Այսպես, նախաձեռնվել են համառ փորձեր` նստացույցի նստել հենց Հանրապետության հրապարակի կենտրոնում: Այդտեղ էլ նստացույցի գաղափարը ոտատակ գնաց, քանզի դա ոչ թե նստացույց է, այլ կրկես, ու պարզ չէ, թե ինչ են պահանջում: Նույնիսկ որոշ քաղաքացիական ակտիվիստներ սկսեցին տարակուսել, թե ինչպես կարող է որեւէ նախաձեռնության նպատակը լինել հրապարակի մեջտեղում նստելը:
Պարզ է, որ այդ ամենի բուն նպատակը ոչ թե որեւէ պահանջ առաջադրելն է, այլ լարվածություն ստեղծելն է, քանզի անխուսափելիորեն ոստիկանությունը պետք է ձգտեր թույլ չտալ հասարակական կարգի խախտումներ: Արդյունքը տեսնում ենք` արդեն երկու օր շարունակ սանասարյանականների մշտական լեզվակռիվները ոստիկանության հետ, որոնց ընթացքում ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում վիրավորանքները, եւ բանը հասնում է ոչ նորմատիվային բառապաշարի: Այդպիսի գործելակերպը բավականին ակնհայտորեն ուղղված է նրան, որպեսզի ոստիկանության նյարդերը տեղի տան, եւ «պայքարիստները» մի լավ ծեծ ուտեն: Ի դեպ, այդ քաղաքական գժանոցը հասել է նրան, որ «Ոտքի, Հայաստան» խմբակը ամենայն լրջությամբ իր հաջողություններից մեկն է համարում, որ կարողացել են 3 րոպեանոց «նստացույց» անցկացնել Տիգրան Մեծ փողոցի մեջտեղը:

Առաջինը, ինչ մարդու մտքով անցնում է` որ սրանք Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետների» կարիքն ունեն, բայց իրականում ավելի ճիշտ կլինի այդ կոնտինգենտին համարել ոչ թե գիժ, այլ իրեն գժի տեղ դնող սադրիչների լավ մտածված գործողություն: Ի դեպ, նախաձեռնության խոսնակ Անդրեաս Ղուկասյանը ուղղակիորեն խոստովանում է, որ իրենց նպատակը ոստիկաններին սադրելն է. «Այսօր մեր ակցիաներին մասնակցում էր մոտավորապես 60 մարդ: Նպատակ ունենք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ոստիկանությունը ստիպված անհամաչափ ուժեր կիրառի Հանրապետության հրապարակում: Մեր այս քայլով փորձելու ենք ոստիկանությանը եւ իշխանությանը բերել այն կարծիքին, որ ավելի ճիշտ է ենթարկվել մեր պահանջին, քան այսքան ռեսուրս ծախսել` մեր օրինական պահանջը խոչընդոտելու համար: Այս առումով մեր գործողությունները հետեւողականորեն շարունակվելու են, մինչեւ որ ոստիկանությունը ստիպված լինի բացել Հանրապետության հրապարակի կենտրոնը»:
Սակայն լարվածություն ստեղծելու գործն իր ակնհայտ դժվարությունն ունի: «Քեռի Սեմի» փողերով սնվողների 99 տոկոսը գերադասելի են համարում «բռնապետության դեմ անհաշտ պայքար» մղել ոչ թե փողոցներում, այլ «Ֆեյսբուքում», համակարգչի դեմը` սառը գարեջրով եւ եգիպտացորենի փաթիլներով հարմարավետ տեղավորված:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ

Առաջինը պաշտոնական հայտարարությունով` ընդդեմ նոր Սահմանադրության, հանդես էր եկել ՀԱԿ-ը: Նրա հետ գրեթե միաժամանակ դեմ էր արտահայտվել եւ Ռոբերտ Քոչարյանի փաստացի խոսնակ Վարդան Օսկանյանը: Իսկ թե ինչպիսի տեղեկատվական պատերազմ է մղվում նախագծի դեմ լրատվամիջոցներում եւ համացանցում, ինչպիսի լուտանքներ են թափվում, դրա մասին բազմիցս առիթ ունեցել ենք խոսելու:
Եթե ուղղակի ձեւակերպենք ընդդիմադիրների բաղձանքը, ապա այն հետեւյալն է` Սահմանադրություն մի փոխեք, ընդամենը ձեր փոխարեն մենք գանք: Ավելին, միմիայն Սահմանադրություն չփոխելու դեպքում այդ բաղձանքն իրագործելու շանսեր գոյություն ունեն, սակայն միմիայն եթե համախմբվեն բավարար ռեսուրսներ ունեցող միավորման` Ռոբերտ Քոչարյանի կլանի շուրջ: Այնպես որ, սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող գրեթե ցանկացած ոք, եթե ազնիվ լինի, ապա պետք է շրջի «Ես քոչարյանական եմ» ցուցանակով:
Ինչեւէ, այժմ դիտարկենք, թե ինչպես են վարվում ընդդիմադիր կուսակցությունները: Նախ` հանդես են գալիս փոփոխված անուններով: ՕԵԿ-ը հանդես է գալիս «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական նախաձեռնության անունով, «Ժառանգությունը»` «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անվան տակ, եւ, ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի որդիներից մեկն անձամբ մասնակցում է Հանրապետության հրապարակի սադրիչ գործողություններին: Դե, անվանափոխման մեջ նորություն չկա` ժամանակին ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ:
Իսկ այժմ արդեն խորհրդարանական ուժերից ՀԱԿ-ը միայնակ չմնաց` իր դեմ լինելու դիրքորոշման մեջ: Ընդարձակ հաղորդագրությամբ Սահմանադրության նախագիծը մերժելի հռչակեց Արթուր Բաղդասարյանին եւ ՕԵԿ-ին առաջնորդ ունեցող «Հայկական վերածնունդը»: Միաժամանակ փոքր-ինչ ավելի մեղմ դեմ արտահայտվեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, նշելով, որ իրենց կարծիքով` նախագիծը շատ է թերություններ պարունակում եւ ենթակա է ետ ուղարկելու: Այստեղ ուշագրավ է հետեւյալը` ե՛ւ Արթուր Բաղդասարյանը, ե՛ւ Արամ Սարգսյանը Արա Աբրահամյանի հետ սերտագույնս կապակցված գործիչներ են: Սակայն առայժմ ժխտվում է Արա Աբրահամյանի հետ համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու նպատակը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա ՕԵԿ-ականները երդվում-պատռվում են, որ Սեդրակիչի հետ համագործակցության մասին խոսք չկա եւ չի կարող լինել: Բայց, անշուշտ, քաղաքական գործընթացներում առաջին հերթին պետք է հաշվի առնվեն մարդկանց ոչ թե խոսքերը, այլ` գործերը:
Խորհրդարանում տեղեր նվաճելու տեսանկյունից Սահմանադրության փոփոխությունը ոչինչ չի փոխում եւ ոչ մի ընդդիմադիր կուսակցության վիճակում: Նրանց շանսերը` պատգամավորներ ունենալու, ոչ ավելանում են, ոչ պակասում: Այսինքն` Սահմանադրական փոփոխություններ չլինելու մեջ կենսականորեն պետք է շահագրգռված լինի միմիայն նա, ով մեծ հավակնություններ ունի նախագահական ընտրություններում: Իսկ հիմա մի հասարակ հարց , որին ընթերցողը հեշտությամբ կպատասխանի: Արդյո՞ք Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը շանսեր ունեն նախագահական ընտրություններին ստանալ բարձր տոկոսներ, որպեսզի իրենց քաղաքական կապիտալն ավելանա, այլ ոչ թե պակասի: Իսկ Ռոբերտ Սեդրակիչը` հսկայական ֆինանսներով եւ իշխանական տարբեր օղակներում պահպանված կադրերով... Այո, հարգելի ընթերցողներ, դուք միանգամայն իրավացի եք` միմիայն Քոչարյանի հետ բացահայտ կամ ծպտյալ համագործակցողը կարող է կյանքի նպատակ համարել Սահմանադրության այս նախագիծը տապալելը: Իսկ իմաստակությունները` իբր նախագիծը իշխանության վերարտադրության գործիք է, կոպեկի արժեք չունեն` ՀՀԿ-ն նույն հաջողությամբ իր իշխանությունը կարող է վերարտադրել` առանց Սահմանադրության փոփոխության:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված