ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Արխիվ 12-16ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Գնալով ավելի են հաստատվում տեղեկություններն այն մասին, թե ինչ "խորամանկ" թալանչիության են անցել երեւանյան սուպերմարկետներն ու համեմատաբար խոշոր խանութները: Այն է` խանութում բազմաթիվ ապրանքատեսակների վրա ֆիքսված է մեկ գին, սակայն "կասսային" ապարատները ֆիքսում են բոլորովին այլ թիվª հիմնականում` 20-30 դրամ, ավելի քիչ թվով ապրանքների համար` մինչեւ 100-200 եւ հատուկենտ դեպքերումª էլ ավելի բարձր, քան գնապիտակների վրա է: Արդյունքումª ասենք մոտ 10000 դրամ գնումների դեպքում դրամարկղի եւ պիտակի գների տարբերությունը հասնում է մոտ 300-500 դրամի, որը գնորդները հաճախ չեն էլ նկատում. մեկ տասնյակի չափ տարբեր ապրանքներ ձեռք բերելու դեպքում ո՞վ կարող է հիշել եւ վերջում էլ կտրոնի վրա ստուգել եւ պարզել գնապիտակի հետ այդ 20-30 դրամանոց տարբերությունը, առավել եւս, որ այս մեխանիզմը ոչ բոլոր ապրանքների համար է կիրառվում. առաջնային եւ հայտնի գներով ապրանքների համար այս "խաղը" վտանգավոր է: Բայց ահա, եթե գնորդը ձեռքին մեկ-երկու տեսակի ապրանք ունենալով է մոտենում դրամարկղին, այս անգամ արդեն ֆիքսվում է նույն գինը, ինչ պիտակի վրա է. այս դեպքում եւս գնորդը հաստատ անմիջապես տարբերությունը կնկատի, լավ է ավելորդ աղմուկ չստեղծել: Իհարկեª լինում են հատուկենտ դեպքեր, երբ մեծ թվով ապրանք գնողները, այնուամենայնիվ, տեղում նկատում են այդ տարբերությունը: Եվ սրա ելքն էլ կաª դրամարկղի աշխատողը ամենաանմեղ հայացքով տրտնջում էª ապրանքի գինը փոխվել է, իսկ մեր աշխատողները, չգիտես ինչու, գնապիտակը չեն փոխել. "Եթե չեք ուզում, կարող ենք այդ ապրանքը չվերցնել":
Եվ վերջում էլ ամենահամառ գնորդները, եթե նույնիսկ վերջնականապես հրաժարվեն կոնկրետ սուպերմարկետից, էլի դարդ չէ. մեկ է, գնալու է նույն կերպ աշխատող մեկ այլ մարկետ, իսկ այնտեղի համառներն էլ այս մեկը: Իսկ թե օրական մի քանի հարյուր կամ հազար հաճախորդ ունեցող խանութն այս զանգվածային խարդախությունից ինչ փողեր է գրպանում, դժվար չէ պատկերացնել:
Ելքը մեկն է` մշտապես ուշադիր նայել, թե ինչ գնով ես ապրանք ձեռք բերում, եւ ինչ գին է ֆիքսվում վճարելիս:
ՎԱՐԴԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
