Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ (լուսանկարներ)

Արխիվ 12-16

 

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ (լուսանկարներ)

 


Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ծաղկաձորում վերջին մարզումներն է անցկացնում Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Եվրոպայի առաջնությունը թերևս այս տարվա ամենակարևոր ստուգատեսներից մեկն է, որտեղ 1- 6-րդ տեղերը գրաված բռնցքամրտիկները կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր, իսկ աշխարհի առաջնությունում էլ արդեն կփորձեն ձեռք բերել օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք:

Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի բոլոր՝ 10-ը քաշային կարգերում:


49 կգ քաշային կարգում հանդես կգա Հայաստանի գործող չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը:


52 կգ քաշային կարգում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի պատանիների աշխարհի և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը:


56 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա 2013 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը:


60 կգ քաշայիններում Հայաստանը կներկայացնի Սամվել Բարսեղյանը:


64 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության ուղեգրի համար կպայքարիՀովհաննես Բաչկով:


69-ում ասպարզ դուրս կգա այս տարի Խաբարովսկի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած Վլադիմիր Մարգարյանը:


75 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի 2014 թվականի Հայաստանի լավագույն բռնցքամարտիկ ճանաչված Արման Հովհիկյանը:


81-ում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Նիկոլ Արությունովը:


91 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության ուղեգրի համար կպայքարի Հենրիկ Սարգսյանը, իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ռաֆայել Սիմոնյանը:


Հայաստանի հավաքականը Բուլղարիա կմեկնի օգոստոսի 4-ին:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ