«ԵԹԵ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ ՉԿԱ «ԺԻԶԵԼ»՝ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՏԵՂ ՊԱԿԱՍ Է». Բալետմայստեր
Արխիվ 12-16«ԵԹԵ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ ՉԿԱ «ԺԻԶԵԼ»՝ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՏԵՂ ՊԱԿԱՍ Է». Բալետմայստեր
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմ բարձրացավ ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆՆ ասաց, որ ներկայացումը տևական ժամանակ (մոտ 15 տարի) չի եղել թատրոնի խաղացանկում: «Եթե ակադեմիական թատրոնի խաղացանկում չկա «Ժիզել», «Դոն Կիխոտ» և «Կարապի լիճ», ապա, ինչ-որ բան այնտեղ պակաս է»,- համոզված է բանախոսը:
Խոսելով «Ժիզել»-ի մասին`պարոն Գալստյանն ընդգծեց. «Օրինակ, եթե դրսից պարող ես հրավիրում`առաջին հարցը, որ նա կտա քեզ. կա արդյո՞ք թատրոնի խաղացանկում «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Կարապի լիճ» ներկայացումները»:
Վ. Գալստյանի փոխանցմամբ`հայ հանդիսատեսին «Ժիզել»-ը կներկայացվի ակադեմիական տարբերակով. «Որոշ ինքնագործ բալետմայստերներ ասում են, որ իրենք են որոշում ներկայացման մատուցման տարբերակը, ինչը «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Կարապի լիճ» բալետային ներկայացումների դեպքում անընդունելի է. պետք է գիտակցեն, որ գործ ունեն դասական ակադեմիական բալետի հետ»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk